ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Օգտագործելով «Սայիդ Ռամզի» ծածկանունը` նա հետաքննություն է իրականացրել «Ալլահի զինվորները» վավերագրական ֆիլմի համար, որը պետք է պատմի, թե ովքեր են երիտասարդ ջիհադիստները: Ֆիլմը կցուցադրվի մայիսի 2-ին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրեսս գործակալությանը։
«Իմ նպատակն էր հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց գլխում»,- ասել է լրագրողը:
«Գլխավոր դասերից մեկն այն էր, որ նրանց գործողություններում երբեք իսլամի նշաններ չէր նկատվում: Չկար աշխարհը դեպի լավը փոխելու ցանկություն, միայն կորած, ինքնասպանության հակումներով, հեշտությամբ մանիպուլիացիայի ենթարկվող երիտասարդներ»,- ասել է Ռամզին:
Նա հայտնել է, որ արմատականների հետ շփվելը շատ հեշտ էր՝ սոցիալական ցանցերի միջոցով: Այնուհետև նա եղել է ծայրահեղականների ճամբարում: Մի անգամ մի կին նրան նամակ է հանձնել, որտեղ նկարագրված է եղել, թե ինչպես է պետք հարձակում իրականացնել գիշերային ակումբի վրա:
Սակայն ահաբեկիչները չեն հասցրել իրագործել իրենց ծրագիրը. ոստիկանները ձերբակալել են խմբի անդամներին: