ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Կոսովոյի Գժակովո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Առաջնությունը կմեկնարկի մայիսի 11-ին և կեզրափակվի 23-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: