ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են երգիչներ Հայկոն, Էրիկը, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, DJ Dale-ը (Վարդան Բաբայան) և հագուստի մոդելավորող Արևիկ Սիմոնյանը։
Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվում է «Միավորվենք» (Come together) կարգախոսով։
Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա մայիսի 10-ին նախատեսված առաջին կիսաեզրափակիչ փուլում և հանդես կգա 7-րդ համար ներքո։
Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն (2008 թ.) և Արամ MP3-ն (2014թ.):