00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պետք է դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ․ Նիկոլ Փաշինյան
13:08
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրատեսիլյան արգե՞լք, թե՞ եվրոպական PR Արցախի համար

© ArmeniaTVФлаг НКР
Флаг НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե ինչ դրոշներ կարելի է բերել դահլիճ։ Արգելված դրոշների ցանկում է նաև Լեռնային Ղարաբաղի դրոշը

Որոշման վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:

- Այս որոշմամբ Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները փորձում են մրցույթը զե՞րծ պահել քաղաքական հարցերից, թե՞ հակառակը` քաղաքականացնում են մշակութային միջոցառումը։

— Միանշանակ քաղաքականացնում են։ Առանց այդ էլ նախորդ տարիներին ևս «Եվրատեսիլի» հետ կապված անընդհատ դժգոհություններ կային, որ այն գնալով քաղաքականացվում է։ Հիմա իրենք հերթական քայլով հաստատում են, որ դա ոչ թե մշակութային ձեռնարկ է, այլ քաղաքական։ Եվ չեմ կարծում, թե դրանով իրենք նպաստում են ապաքաղաքականացմանը կամ խաղաղության հաստատմանը։ Անկախ նրանից` ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչված է, թե ոչ, այս երկրում ապրող մարդիկ ունեն նույն իրավունքները, ինչ որ ցանկացած այլ ճանաչված երկրի քաղաքացիներ, այդ թվում նաև` միջազգային մրցույթներին մասնակցելը։ Այնպես, ինչպես եղավ 2010թ.-ին, երբ արցախցի երգիչը հաղթեց մանկական Եվրատեսիլում։

Այդ դեպքում, եթե դրոշներն արգելում են, նույն տրամաբանությամբ կարող են պահանջել, որ մասնակիցները, երկրպագուները որևէ քաղաքական արտահայտություն չանեն կամ չբղավեն կամ չճանաչված պետությունների անունները չտան և այլ անհեթեթ արգելքներ, որոնք չեմ կարծում, որ բարձրացնում են այդ մրցույթի վարկանիշը։

- Ձեր հիշատակած 2010թ-ին, երբ արցախցի երգիչը ելույթ էր ունենում «Եվրատեսիլի» բեմում, միջադեպ եղավ ադրբեջանցի երկրպագուների հետ, արդյունքում նրանց դուրս հրավիրեցին դահլիճից։ Այս որոշումը կարե՞լի է դիտարկել որպես նաև այդ միջադեպի հետևանք։

— Չեմ կարծում։ Քանի որ Ադրբեջանը ջանք չի խնայում տարբեր հարթակներում Արցախին վերաբերող հարցերում ամեն կերպ խոչընդոտելու համար, ապա սա, թերևս, նոր խնդիր է։ Բայց մյուս կողմից, կարծում եմ` այս արգելքը յուրօրինակ գովազդ կարող է դառնալ Արցախի համար։ Այդ առումով ես նույնիսկ կարող եմ շնորհակալություն հայտնել «Եվրատեսիլի» կազմակերպիչներին` լրացուցիչ անգամ Արցախի վրա ուշադրություն բևեռելու համար։ Կարծում եմ` արգելված դրոշները տեսնելով, մարդիկ ավելի շատ կհետաքրքրվեն մեր երկրով ու ավելի շատ տեղեկություններ կփորձեն ստանալ` ԼՂ-ի մասին ճշմարտությունն իմանալով։

- Ասել է թե` մենք այլևս այս հարցում անելիք չունե՞նք, ինչ որ պետք էր «Եվրատեսիլի» կազմակերպիչներն արդեն արե՞լ են, թե՞ այնուամենայնիվ բողոքի ձայն բարձրացնելու կարիք կա։

— Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն ու բոլոր կառույցներին, որ հատկապես այս օրերին, երբ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գոտում հանգիստ չէ, նման ձեռնարկներով յուղ չլցնեն կրակին և նման որոշումներից զերծ մնան, որովհետև կրկնեմ` դրանով որևէ կերպ չեն նպաստում խաղաղությանն ու նաև ոտնահարում են մարդկանց իրավունքները։

Նշենք, որ Եվրատեսիլում թույլատրվում է ծածանել մրցույթին մասնակցող և չմասնակցող ԵՄ անդամ երկրների, ՄԱԿ-ի անդամ երկրների, ԵՄ-ի, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ ծիածանագույն դրոշը։

Իսկ տեղական, տարածաշրջանային կամ մարզային դրոշները կամ քաղաքական, կրոնական, առևտրային մեսիջներ ունեցող, ինչպես նաև վիրավորական գրառումներով դրոշներն արգելված են։

ԼՂՀ-ից բացի, արգելված են նաև Ղրիմի, Կոսովոյի, Պաղեստինի, Բասկերի երկրի դրոշները։

 

 

Լրահոս
0