00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը ԼՂՀ արկակոծվող բնակավայրերում

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂՀ բնակավայրերը գրեթե ամեն գիշեր հրետակոծվում և արկակոծվում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից։ Ինչ իրավիճակ է Ղարաբաղում և որքան գումար է հավաքվել աջակցության հաշվեհամարին, Sputnik Արմենիա ռադիոկայանին պատմեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ հակառակորդի հասցրած վնասներն ամեն օր փոխվում են. նախորդ երկու օրերին հատկապես մեծ վնաս է հասցվել Մարտակերտին, տասնյակ տներ են վնասվել։

«Նախորդ գիշեր արկակոծել են Ներքին Հոռաթաղը, վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը, բայց ընթանում են վերականգնման աշխատանքներ, էլեկտրականությունը վերականգնվել է ներքին Հոռաթաղում»,- հայտնեց Բեգլարյանը։

Ըստ նրա` Մատաղիսում նույնպես եղել է արկակոծություն, բայց լուրջ վնասներ չկան։ Նշված վայրերի բնակիչները հիմնականում տարհանվել են, բայց տղամարդկանց մի մասն այնտեղ է։

«Բնակիչների հիմնական մասը ցերեկները վերադառնում է, գյուղում շարունակվում է սովորական կյանքը, ոմանք աշխատանքի են գնում, բայց քանի որ վերջին մի քանի օրերին հիմնականում գիշերն է արկակոծվում, այդ պատճառով շատերը դուրս են գալիս գյուղից գիշերը»,- նշեց նա։

Ըստ Բեգլարյանի` Մատաղիսում և Մարտակերտում դպրոցները և մանկապարտեզները չեն գործում, քանի որ վտանգը բավականին մեծ է։

Чеменли - Sputnik Արմենիա
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը ռազմական օբյեկտներ է տեղակայել բնակավայրերում
Այս վայրերից տարհանվածները տեղափոխվել են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտի մոտակա գյուղեր ու այլ վայրեր։

«Կառավարությունը հոգում է նրանց սոցիալական կարիքները, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, նրանք ապահովվում են սննդով, կացարանով։ Կան ընտանիքներ, որոնք պատսպարվել են հարազատների տներում, բայց բոլոր կարիքավորին ցուցաբերվում է աջակցություն»,- ընդգծեց Բեգլարյանը։

Նա հայտնեց նաև, որ ապրիլի 27-ի երեկոյի դրությամբ ԼՂՀ աջակցության հաշվեհամարին փոխանցվել է 3 մլրդ 635 մլն դրամ, այդ թվում` արտարժութային փոխանցումները։ Միայն ապրիլի 27-ին փոխանցվել է 147 մլն դրամ։

«Սկզբնական շրջանում քաղաքացիները, ընկերություններն իրենց ցանկությամբ ուղարկում էին ապրանք, բայց դրանց մի մասն այնքան էլ պետքական չէր։ Հիմա մենք նպատակային ասում ենք, թե կոնկրետ ինչի կարիք կա, և նրանք ուղարկում են համապատասխան ապրանքը»,- նշեց Բեգլարյանը։

Մամուլի խոսնակը հայտնեց նաև, որ աջակցության հաշվեհամարին փոխանցված միջոցներն ուղղվելու են ոչ միայն բանակի սպառազինությանը, այլ ընդհանրապես մարտունակության բարձրացմանը։

 

Լրահոս
0