00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը

© Photo : official site of the Parliament of RAЗдание Национального собрания Армении
Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քվեարկությունից հետո ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և «Օրինաց երկրի» ներկայացուցիչները հայտարարեցին քվեարկության ոչ լեգիտիմ լինելու մասին, քանի որ նրանց հնարավորություն չէր տրվել արտահայտվել մինչև քվեարկություն հայտարարելը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ:

Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայնով:

«Անգամ եթե ընդդիմության բոլոր առաջարկներն ընդունվեն, նրանք միևնույն է «դեմ» կարտահայտվեն»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան։

ՀՀԿ պատգամավորի խոսքով` նոր օրենսգրքում տեղ են գտել ընդդիմության բարձրացրած բոլոր առաջարկները։ Նույն կարծիքն ուներ ՀՀԿ կոալիցիայի գործընկերը` Դաշնակցությունը։

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Ընտրական օրենսգիրքը չի սահմանափակի լրագրողի աշխատանքն ընտրատեղամասերում
«Դաշնակցության գնահատականի համաձայն` տեղի է ունենում ընտրական համակարգի աննախադեպ, արմատական, անգամ` հեղափոխական փոփոխություն»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով` նոր ԸՕ նախագծի հեղինակները ցանկացել են ստեղծել կեղծիքներից պաշտպանվելու մեխանիզմներ։

«Նույնիսկ նրանք, ովքեր հանդես են եկել օրենսգրքի դեմ, հետաքրքիր մտքեր են հայտնել, որոնք կարող են տեղ գտնել փաստաթղթում։ Այդ առաջարկները կարձանագրվեն` անկախ այդ պատգամավորների քվեարկությունից»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ լրացուցիչ երաշխիքներ կտրվեն վստահված անձանց, որոնց կարող են հեռացնել ընտրատեղամասից միայն հանձնաժողովի 2/3 համաձայնությունը ստանալուց հետո։

Նոր ԸՕ-ի հեղինակները փորձել են հաշվի առնել ընդդիմության և ՀԿ-ների քննադատությունն ու կատարել են մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես` օրենքի նախագծում ընդդիմության առաջարկած ընտրողների մատներին թանաքով նշումների փոխարեն առաջարկվել է ստուգել դրանք մատնահետքերի օգնությամբ:

Մեկ այլ կարևոր փոփոխություն է այն, որ քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումների փոխարեն իշխանություններն առաջարկել են տրամադրել այդ տվյալները լրագրողներին և վստահված անձանց հենց ընտրատեղամասում` դրա փակումից հետո։

Իշխանությունները համաձայնել են ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու առաջարկին, սակայն դոնոր կազմակերպությունների գտնվելու հարցը բաց է։

Давид арутюнян и Левон Зурабян - Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյանն ընտրական նոր օրենսգիրքը կապում է ազգային անվտանգության հետ
Եվս մեկ նորամուծություն կլինի Գյումրի և Վանաձոր քաղաքների քաղաքապետերի նշանակումն Ավագանու խորհրդի կողմից (այլ ոչ թե ուղիղ ընտրությամբ, ինչպես մինչ այդ էր)։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դեռ Ընտրական օրենսգրքի քննարկման սկզբում հայտարարեց, որ չի մասնակցի քննարկմանը, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել իշխանության կողմից։

«Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, առաջարկել ենք իշխանություններին փոխզիջումային տարբերակ` համաձայնեցված 13 կուսակցությունների և 220 հասարակական կազմակերպությունների հետ։ Բայց նրանք դա էլ չեն ընդունել»,- ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը օրենսգրքի քննարկման սկզբում։

Համաձայնության ձախողման մասին հայտարարեցին նաև «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները։

Իր հերթին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ համաձայնությունը չի կայացել այն պատճառով, որ իշխանություններն ու ընդդիմությունը չեն վստահում միմյանց։

 

Լրահոս
0