ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։
Արոնյանի մրցակիցը Պավել Էլջանովն էր: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 45-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Այժմ Արոնյանը 4 միավորով 3-րդ տեղում է և առաջատար Մագնուս Կարլսենին զիջում է մեկ միավորով:
Հաջորդ՝ նախավերջին տուրում, Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոնն է՝ Մագնուս Կարլսենը: