00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյան. Պատերազմն ամեն վայրկյան կարող է սկսվել

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ոչ թե հրադադարի խախտում է համարում, այլ` քառօրյա պատերազմ։ Այդ մասին նա ասել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով` հրադադարի խախտում կարելի է համարել այն դեպքը, երբ մեկ կամ մի քանի կրակոց է հնչում, երբ օգտագործվում են նախկինում կիրառված զենքերը և այլն:

«Չորս օրվա ընթացքում կիրառվեցին խոշոր տրամաչափի և ավերիչ զենքեր, որոնցից են «Սմերչը», «ՏՕՍ»-ը, թուրքական զինատեսակներ և հրետանու բոլոր տեսակները: Ի՞նչ խախտման մասին կարող է խոսք լինել, եթե գործողություններին մի քանի հարյուր տանկ էր մասնակցում»,- Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև ներկայացրել է գործողությունների զարգացման ընթացքը։

«Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը զանգահարեց մեր Գլխավոր շտաբի պետին և ասաց, որ ադրբեջանական կողմը համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, դուք համաձա՞յն եք ամսի 5-ին ժամը 11-ի դրությամբ դադարեցնել ռազմական գործողությունները: Մինչ այդ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը երկու անգամ հայտարարել էր, որ պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները: Մեր Գլխավոր շտաբի պետը ուղևորվեց Մոսկվա, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպում եղավ, որտեղ զուտ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ չկրակել»,- ասել է Սարգսյանը

Նա նաև նշել է, որ Հայաստանն ասել է, որ ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էր կնքվել 1994 թվականին ու այդ համաձայնագիրն ամրապնդվել էր 1995 թվականին կնքված նոր համաձայնագրով:

«Ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում են այդ պայմանավորվածությունները, թեև խախտումները շարունակվում են: Բայց զորքերը հետ չեն տարվել, հրետանին ու տանկերը հետ չեն տարվել, և ամեն վայրկյան կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ: Գուցե՝ ավելի մեծ մասշտաբներով»:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

Լրահոս
0