ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքի արդյունք արձանագրել նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ստավանգերի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Լագրավն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին՝ ոչ-ոքի արդյունքով:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Կրամնիկը:
Այժմ Արոնյանն ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:

