Հազարավոր մարդիկ ամեն տարի այցելում են Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Նրանց թվում են հայեր աշխարհի տարբեր անկյուններից, մայրաքաղաքի հյուրերը։
Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, աստղերը, երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հարգեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։
Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։
ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։