00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին «Ավրորա» մրցանակակիրը Մարգարիտ Բարանկիցեն է

© Ed WilliamsМаргарет Баранкитс
Маргарет Баранкитс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարանկիցեն հայտնեց այն երեք կազմակերպությունների անունները, որոնց կցանկանար տալ մրցանակի դրամաշնորհը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի մարտի — Sputnik. Երևանում անցկացված առաջին «Ավրորա» մրցանակի դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն, ով աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում:

«Շնորհակալություն հայեր, որ ինձ խիզախություն տվեցիք, որ վերադառնամ իմ հայրենիք»,- մրցանակը ստանալիս ասաց Մարգարիտ Բարանկիցեն։

Նա հայտնեց այն երեք կազմակերպությունների անունները, որոնց կցանկանար տալ մրցանակի դրամաշնորհը` 1 միլիոն դոլարը։ Դրանք են` Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) և Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

«Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որևէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը, ոչինչ»,– նշեց Բարանկիցեն։

Նշենք, որ մինչ «Ավրորա» մրցանակակրի անունն ասելը հայտնի դերասան,  «Ավրորա» մարդասիրական մրցույթի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին հիշեց Ադոլֆ Հիտլերի խոսքերը` «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը», մեր պատասխանն է` ամբողջ աշխարհը։

«Մենք պատվում ենք այն 1.5 մլն կյանքերը, որոնք նահատակվեցին 101 տարի առաջ, և ողբերգությունը կոչում ենք իր անվամբ` ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն:Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, ու աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: Բայց դրա հետ միասին ես տեսել եմ նաև խիզախություն ու բարություն, ու այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները: Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռլանդիայից գաղթել էր ԱՄՆ. մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի պահին հայացք չթեքած մարդկանց կողքին: Եթե ուզում ենք գոյատևել իբրև տեսակ, ուրեմն իրավունք չունենք հայացք թեքել ո´չ Սիրիայի, ո´չ Հարավային Սուդանի, ո´չ Կոնգոյի ժողովրդից: Նրանց ասում են փախստականներ, բայց նրանք սովորական մարդիկ են՝ մեզ պես»,-ասաց նա:

Ջորջ Քլունին նշեց, որ «Ավրորա» մրցանակը խրախուսում է այն խիզախությունը, որն ավելին է, քան շատերը կարող են անել իրենց կյանքի ընթացքում: Նրա խոսքով` այս հերոսները սովորական մարդիկ էին, որոնք համոզվեցին, որ իրենց օգնության կարիքը մարդիկ ունեն և ինչ-որ գերբնական բան արեցին։

Նշենք, որ «Ավրորա» մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հուլու 72 ամենամոտ հարևաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականատեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80 հազար մարդ։

Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա` հարեմներում խոշտանգված, Ցեղասպանությունից փրկված և Ամերիկան նվաճած
Բացի նրանից` «Ավրորային» հավակնում էին դոկտոր Թոմ Քաթինան Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման Պակիստանից և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից, որոնց հանձնվեց քսանհինգ հազարական դոլար:

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Հավակնորդներից դոկտոր Թոմ Քաթինան Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի միակ բժիշկն է։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստի անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500 հազար բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին` դոկտոր Քաթինան մարդկանց գիշեր ու ցերեկ հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: TIME պարբերականը 2015թ. նրան ճանաչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։

Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 21 հազար երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության և հաճախ նաև դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։

Джордж Клуни на Глобал Форуме в Ереване - Sputnik Արմենիա
Քլունի. Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ցավն է
Հայր Բերնար Կինվին հոգևորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատև բռնությունների ու հիվանդության հետևանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Հեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից՝Հայր Կինվին տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան՝ դպրոցը, եկեղեցին և Հովհաննես Պողոս Բ Պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մահմեդական Սելեկա դաշինքի ապստամբների և Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջև (Anti-balaka) քաղաքացիական պատերազմ է բռնկվել։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ որպես երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին ու ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

 

Լրահոս
0