00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավրորա` հարեմներում խոշտանգված, Ցեղասպանությունից փրկված և Ամերիկան նվաճած

© Sputnik / Asatur YesayantsАврора Мардиганян
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1915թ.–ի Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանի պատմությունը 20–րդ դարի սկզբին նվաճեց ամերիկացիների սրտերը։ Նրա պատմության մոտիվներով 1919թ.–ին Հոլիվուդը նկարահանեց «Հոգիների աճուրդ» ֆիլմը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Արևմտյան Հայաստանում ցեղասպանության զոհ դարձավ մեկուկես միլիոն հայ։ Մինչ օրս 1915թ.-ի ցեղասպանությունը համարվում է մարդկության դեմ իրագործված նմանատիպ առաջին հանցագործությունը։ Չնայած զանգվածային կոտորածներին և տեղահանմանը` ոմանց հաջողվեց փրկվել` անցնելով բազմաթիվ զրկանքների և տանջանքների միջով։ 1915թ.-ի դժոխքում փրկվածներից մեկը Ավրորա Մարդիգանյանն է, ում պատմությունն է ընկած 1919թ.-ին Ամերիկայում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի հիմքում։

Հայաստանը բացեց «Հոգիների աճուրդը»

Սկզբում մի աղջիկ կար, ում մասին քչերը գիտեին։ Ավրորան հայտնի դարձավ միայն 2009թ.-ին, երբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկեց նամականիշ` «Հոգիների աճուրդ» ֆիլմի նկարահանման 90-ամյակի առիթով։ Այդ ժամանակ էլ ձեռք բերվեց Ավրորայի պատմության մոտիվներով գրված «Հոշոտված Հայաստան» գրքի առաջին օրինակը, որն ընկած է 1919թ.-ին նկարահանված ֆիլմի հիմքում։

«Այդ գրքի երկրորդ նմուշը ես գտա Հոլիվուդի արխիվներում։ Իսկ «Հոշոտված Հայաստան» գիրքը, որից սկսվել էր պատմությունը, հաջողվեց գնել աճուրդում։ Մենք գրքից բացի ոչինչ չունեցեինք, իսկ հետո հաջողությունը ժպտաց մեզ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱվրորա Մարդիգանյան
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյան

Դեմոյանի խոսքով` Ավրորայի պատմությունից հետո ինքն այլևս չի հավատում պատահականություններին։ 2011թ.-ին Կալիֆոռնիայում բնակվող հայկական ընտանիքներից մեկը Դեմոյանին իր տուն հրավիրեց։ Նրանք պետք է հանձնեին արխիվային փաստաթղթեր և գրքեր` Հայոց ցեղասպանության թանգարանի համար։

«Ես և ընկերս արդեն պատրաստվում էինք հեռանալ, երբ տանտերերն ասացին, որ իրենց ավտոտնակում գրքերով ևս մի արկղ կա։ Ես բացեցի այն, բայց գրքերի փոխարեն այնտեղ նամակներ ու լուսանկարներ էին»,- հիշեց Դեմոյանը։

Դրանք Ավրորա Մարդիգանյանի ձեռագրերն ու լուսանկարներն էին։ Այն պատճենների բնօրինակները, որոնք 20-րդ դարի տարբեր ժամանակներում հրապարակվել էին ամերիկյան թերթերում։

© Sputnik / Asatur YesayantsԱվրորա Մարդիգանյան
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյան

«Պարզվեց, որ ես հյուրընկալվել էի հենց Ավրորայի ազգականների ընտանիքում։ Դժբախտաբար, ազգականներից ոչ ոք գրեթե ոչինչ չգիտեր նրա մասին։ Բայց նրանք հիշեցին, որ Ավրորան ինչ-որ ժամանակ հայտնի է եղել»,- ասաց Դեմոյանը։

Դեմոյանը հիշում է, որ տանտիրոջ կինը շատ նման էր Ավրորային։ Ավելի ուշ թանգարան-ինստիտուտին հաջողվեց ձեռք բերել Ավրորայի անձնական Աստվածաշունչը, զարդերը, ինչպես նաև ճամպրուկը` նախատեսված երկարատև ճանապարհորդությունների համար։

© Sputnik / Asatur YesayantsԱվրորա Մարդիգանյան
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյան

«Անցյալ տարվա հունվարին մենք գտանք ֆիլմի երկրորդ ժապավենը, որը նախնականից երկար էր 90 վայրկյանով։ Ժապավենն արխիվներում պահվել էր այլ անվանումով, ուստի արխիվի աշխատակիցները չեն իմացել, որ դա հենց «Հոգիների աճուրդի» հատվածն է»,- ասաց Դեմոյանը։

Արշալույս Մարտիկյան կամ Ավրորա Մարդիգանյան

Արշալույս Մարտիկյանը 14 տարեկան է եղել, երբ նրա մեծ ընտանիքը 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում ենթարկվել է թուրքերի վայրագություններին։ Նրան հրաշքով հաջողվել է փրկվել և երկու տարի հարեմներում անցնելուց հետո հասնել Ամերիկա։ Ճանապարհին նրան մի քանի անգամ վերավաճառել են մե՛րթ քրդերը, մե՛րթ թուրքերը։ Գերի ընկած աղջիկների վրա դաջվածքներ են արել, որոնք վկայել են, որ նրանք իսլամ ընդունած հայուհիներ են։ Համառ աղջիկներին, իսկ այդպիսիք շատ էին, ցցի են հանել։

© Sputnik / Asatur YesayantsԱվրորա Մարդիգանյան
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյան

Ամերիկայում նա պատմել է իր կյանքի պատմությունը, որի հիման վրա գրվել է «Հոշոտված Հայաստան» ստեղծագործությունը։ 1919թ.-ին ԱՄՆ-ում գրքի մոտիվներով նկարահանվել է «Հոգիների աճուրդ» ֆիլմը, որում Ավրորան հանդես է եկել հենց իր դերում, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն նույնպես մարմնավորել է ինքն իրեն։

Ուշքի գալով բազմաթիվ կտտանքներից` Ավրորան շուտով ամուսնացել է հայ փախստականի հետ և Մայքլ անունով զավակ ունեցել։ Բայց այստեղ էլ երջանկությունը երկար չի տևել։ Նրա ամուսինը վաղ է մահացել, իսկ որդին լքել է նրան։ Ավրորան ապրել է 93 տարի, բայց վերջին տարիներին նրա բանականությունը չի դիմացել բազմաթիվ հարվածներին, և նա կորցրել է կապն իրականության հետ։

Այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում կարելի է տեսնել Ավրորա Մարդիգանյանի իրերի մեծ հավաքածուն։ Այստեղ նրա լուսանկարներն են, փաստաթղթերը, այդ թվում` տրված նրա հայրենի գյուղում։ Օրերս թանգարան-ինստիտուտի ջանքերով հրատարակվել է «Ավրորայի ճանապարհը. ցեղասպանություն վերապրածի ոդիսականը» գիրքը, որը պատմում է Ավրորայի կյանքի մասին։

© Sputnik / Asatur YesayantsԱվրորա Մարդիգանյան
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյան

 

Լրահոս
0