00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քլունին և Վարդանյանն այցելեցին «Արարատ» թանգարան

© AuroraДжордж Клуни и Рубен Варданян
Джордж Клуни и Рубен Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի կշնորհվի այն գործչին, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Առաջին «Ավրորա» մարդասիրական մրցույթի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին և 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախօրեին երեկոյան այցելեցին Երևանի կոնյակի գործարան և հայկական լեգենդար «Արարատ» կոնյակի թանգարան, ասված է մրցույթի ֆեյսբուքի էջում:

© AuroraՋորջ Քլունին Կոնյակի գործարանում
Джордж Клуни в Конячном заводе - Sputnik Արմենիա
Ջորջ Քլունին Կոնյակի գործարանում

Քլունին և Վարդանյանը, ինչպես նաև նրանց հյուրերը ծանոթացան «Արարատ» թանգարանի ժառանգությանը, որը երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն է, հայտնեցին թանգարանից:

Թանգարանի այցելուները հատկապես տպավորված էին Երևանի կոնյակի գործարանի կուպաժի վարպետ Մարգար Սեդրակյանի ոգեշնչող պատմությամբ: Նա այն անձանցից է, ով փրկվել է 1915 թվականի Ցեղասպանությունից և չնայած վերապրած ողբերգությանը՝ կարողացել է կյանքում և ստեղծագործական աշխատանքում առավելագույն բարձունքների հասնելու ուժ գտնել:

Նշենք, որ մրցանակի հավակնորդները, հիմնադիրները և հյուրերը Երևանում են, նրանք նախօրեին եղել են Հայաստանի Ազգային պատկերասրահում:

Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը լուսանկարվեց ու ճաշեց «հաջողության ջենտլմենների» հետ
«Ավրորա» մրցանակը դափնեկրին կշնորհի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երևանում:

Առաջին «Ավրորային» հավակնում են Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման Պակիստանից և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

««Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին»,- ասված է հաղորդագրությունում։

«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ որպես երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին ու ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

 

 

Լրահոս
0