00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի գործողությունները կարող են քննարկվել միջազգային համաժողովում

© Sputnik / Asatur YesayantsГлобал форум
Глобал форум - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի կազմակերպիչները չեն ցանկանում քննարկել զուտ հայկական օրակարգ, բայց չեն կարող չանդրադառնալ Ադրբեջանի ապրիլյան գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի- Sputnik. Ադրբեջանի գործողությունները քառօրյա պատերազմի ժամանակ կարող են դառնալ ապրիլի 23-ին կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի քննարկման առարկա, ասաց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց, որ համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը համաժողովի նկատմամբ շատ մեծ է, շուրջ 70 արտասահմանյան ԶԼՄ է գրանցվել այդ միջոցառումը լուսաբանելու համար։

«Ինչ վերաբերում է վերջին օրերին, թեև մենք չենք պատրաստվում վերածել համաժողովը բացառապես հայկական իրականության վերաբերյալ քննարկումների, ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցող միջոցառման ժամանակ չի կարող չնշվել Ադրբեջանի պահվածքի նմանությունն այն գործողություններին, որոնք մենք կքննարկենք վաղվա համաժողովի ընթացքում»,- ասաց Սարգսյանը։

© Sputnik / Asatur YesayantsՎիգեն Սարգսյան
Виген Саргсян  - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյան

Սարգսյանի խոսքով` Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը պետք է հարթակ դառնա, որտեղ կհավաքվեն հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից` մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու միջոցները քննարկելու համար։

«Փախստականների հարցը հիմա շատ արդիական է միջազգային օրակարգում։ Հենց դրա հետ է կապված սուր ճգնաժամը։ Ուստի համաժողովը կանդրադառնա նրանց խնդիրներին, ովքեր փրկվել են ցեղասպանություններից։ Այսինքն` այն մարդկանց, ովքեր նման հանցագործությունները տեսել են իրենց աչքերով»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` անցյալ տարվա համաժողովի շատ մասնակիցներ կոչ են արել կազմակերպիչներին` մտածել այն մասին, թե Հայաստանն ինչպես կարող է հարթակ դառնալ այն մարդկանց, ժողովուրդների, երկրների համար, որոնք բախվել են ցեղասպանությունների հետ։ Նրանց խոսքով` դա ոչ միայն հնարավորություն է, այլև պարտականություն` պայքարել նման հանցագործությունները կանխելու համար։

Площадь республики. Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանն աշխարհին կներկայացնի «Հումանիտար ինդեքսը»
Սարգսյանը նշեց, որ անցյալ տարվա ընթացքում Հայաստանին հաջողվել է հասնել նրան, որ ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակի որպես Ցեղասպանությունների կանխարգելման, այդ հանցագործության զոհերի իրավունքների պաշտպանության օր։ Երկրորդ ձեռքբերումը ցեղասպանագետների հետ աշխատանքն է, որոնք երկար տարիներ աշխատում են ցեղասպանությունների ուսումնասիրման և դրանց կանխարգելման մեթոդների ուղղությամբ։

Նրա կարծիքով` անհրաժեշտ է հասարակական-քաղաքական հարթակ, որտեղ տարբեր քաղաքական ուժերի, կառավարությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչները և փորձագետները կկարողանան պարբերաբար հանդիպել, քննարկել հիմնական հարցերը` կապված ցեղասպանությունների հետ։

Նա հաղորդեց, որ համաժողովը կարող է պարբերական դառնալ։ Այն տեղի կունենա Երևանում ապրիլին` երկու տարին մեկ անգամ։

Արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի խոսքով` համաժողովում ներկայացված բոլոր գաղափարները կարող են հետագայում դառնալ տարբեր երկրների խորհրդարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների քննարկման առարկա և հետագայում կարող են վերածվել տարբեր փաստաթղթերի։

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Զաքարյան
Артак Закарян - Sputnik Արմենիա
Արտակ Զաքարյան

Նա նշեց, որ համաժողովը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը։

«Ցավոք, ժամանակակից աշխարհը լի է տարաբնույթ վտանգներով` կապված ցեղասպանության հետ։ Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ` մենք պետք է պահպանենք այդ համաժողովի կարևորությունը, նրա քաղաքական, հասարակական հնչեղությունը»,- ասաց Զաքարյանը։

Զաքարյանի կարծիքով` համաժողովը պետք է միջազգային հանրության համար կարևոր հարթակ դառնա հետագա մասնագիտացված և ծանրակշիռ քննարկումների համար։

Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հավելեց, որ համաժողովի նպատակն է Հայաստանի նախաձեռնող քաղաքականությունը շարունակելը, որն ուղղված է ցեղասպանության հանցագործությունների կանխարգելմանը։

«Բացառված չէ, որ այն իրադարձությունները, որոնց ականատես դարձանք ապրիլի սկզբին, իրենց արտացոլումը գտնեն միջոցառման ընթացքում»,- ասաց Նազարյանը։

 

 

Լրահոս
0