00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էստուկյան. Թուրքիան հայկական եկեղեցին պետականացնելով հետին նպատակ է հետապնդում

Բաժանորդագրվել
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին պետականացվել է նախարարների խորհրդի որոշումով: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում «Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն իր կարծիքն է հայտնում այս որոշման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Թուրքիայում պետականացրել են ոչ միայն սրբավայրերը, այլև` բազմաթիվ հասարապատկան մշակութային վայրեր, ավելի ճիշտ` պատմական Դիարբեքիրի կարևոր մեկ հատվածը, ասում է Բագրատ Էստուկյանը։

«Այստեղ հետին նպատակ կա, ինչպես 1915թ.-ին Հայաստանը հայաթափ արեցին, հիմա էլ փորձում են Դիարբերքիրից վերացնել քրդական շունչը։ Այս թաղամասը պատմական Դիարբեքիրն է, որի տարածքը մեծ մասը պետականացրել են։ Պետականացված տարածքների մեջ է նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին և շատ այլ հայկական եկեղեցիներ»,- կարծում է նա։

Էստուկյանը պնդում է, որ այժմ օրինական պայքար պիտի տարվի։ Պատրիարքարանի իրավապաշտպանն արդեն գնացել է Դիարբեքիր այս հարցը հստակեցնելու համար։ Առաջին պատասխանն այն է եղել, որ նպատակը եկեղեցին բռնագրավելը չէ. եկեղեցին որպես եկեղեցի էլ կմնա, բայց հարակից տարածքը գեղեցկացնելու կարիք ունի, որպեսզի այն երևելի դառնա։

«Դրանք անհիմն պնդումներ են, մենք վերապահությամբ ենք մոտենում այդ պնդումներին։ Սակայն չեմ կարծում, որ համարձակվեն բռնագրավել եկեղեցին։ Ի վերջո պատրիարքարանն արդեն այդ եկեղեցու տերն է, եկեղեցին ունի խորհուրդ, համայնք կա։ Այդ ամենով հանդերձ չեմ կարծում, որ կհամարձակվեն եկեղեցին գրավել։ Ընդհանուր մեծ տարածք են պետականացրել, իսկ եկեղեցին այս տարածքի մեջ է։ Եղածը սա է»,- ասում է Էստուկյանը։

Սուրբ Կիրակոս եկեղեցի - Sputnik Արմենիա
Թուրքիան պետականացրել է հայկական եկեղեցին. Հայ դատը դիմել է Օբամային

«Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիրը նշում է, որ վերջին շրջանում եկեղեցիների պետականացման դեպք չի եղել։ Նման բան եղել է 1920-ական թթ.-ից մինչև 30-ական թվականները։ Այդ ժամանակ պատահել է, որ եկեղեցիներն անհատական սեփականություն են համարվել, բայց բռնագրավում առհասարակ չի եղել։

Եթե պարզվի, որ եկեղեցին նույնպես այս տարածքով հանդերձ պետականացվել է, Էստուկյանի խոսքով, կարելի է դիմել միջազգային դատարան։

«Նույնիսկ եթե Թուրքիայի օրենքներով և դատարաններով արդյունքի չհասնենք, կարող ենք դիմել միջազգային դատարան, բայց չեմ կարող ասել` մեր պատրիարքարանը կդիմի այդ քայլին, թե ոչ»,- ասում է նա։

Նշենք, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին և մտահոգություն հայտնել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման կապակցությամբ։ Բարաք Օբամայի վարչակազմից պատասխան է ստացվել, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ու Ադանայում հյուպատոսարանը ուշադիր հետևում են Թուրքիայի նախարարների խորհրդի այդ որոշմանը և այդ հարցը բարձրացրել են տեղական և պետական իշխանության մարմիններում:

© Yerkir MediaԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին
Церковь Св. Киракоса - Sputnik Արմենիա
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին

 

Լրահոս
0