00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կամրջի դեր է կատարում Իրանի և ԵՏՄ–ի միջև

© Sputnik / Asatur Yesayants Заседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей. Арсен Казарян
Заседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей. Арсен Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրորդ «Invest Armenia» բիզնես ֆորումը Հայաստանում կանցկացվի ապրիլի 22-ին։ Ֆորումի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի, Իրանի և ԵՏՄ համագործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵՏՄ-ի միջև տնտեսական կապերի հաստատման համար, այստեղ ակնհայտ կդառնա Երևանի համեստ, բայց կարևոր դերը, կարծում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Նա նշեց, որ Իրանը դեռ ամբողջությամբ չի ազատվել պատժամիջոցներից, իսկ Հայաստանը մի շարք երկրների հետ առևտրային արտոնությունների հնարավորություն ունի, ինչը բարենպաստ պայման է ստեղծում փոխշահավետ համագործակցության համար։

Նրա խոսքով` պատահական չէ, որ «Invest Armenia» բիզնես ֆորումի հիմնական թեման կլինի Հայաստան-Իրան-ԵՏՄ համագործակցությունը։

«Որքան էլ բազմաթիվ վերլուծաբաններ քննադատեն ԵՏՄ-ն, արդեն վերլուծությունը ցույց է տալիս, որ հետընթացից դուրս գալուց հետո այս շուկան զարգացման մեծ ներուժ կունենա», — ասաց Ղազարյանը։

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Իրանը Հայաստանի միջոցով ուզում է մուտք գործել ԵՏՄ շուկա

Ինչպես լրագրողներին ասաց «Invest Armenia» բիզնես ֆորումի համակարգող Վրույր Փենեսյանը, ֆորումի հիմնական թեման կլինի Հայաստանի, Իրանի և ԵՏՄ-ի գործակցության զարգացումը։ Ֆորումի մասնակիցները կուսումնասիրեն նաև Հայաստան ներդրումների ներգրավման հարցը` ներառյալ 2016-2018 թվականների տնտեսական կանխատեսումները։ Ֆորումին կմասնակցի ԵՏՄ երկրներից, Հայաստանից և Իրանից մոտ 250 գործարար։

Կներկայացվի նաև արտասահմանյան կապիտալով հաջողակ ընկերությունների փորձը, որոնք Հայաստանում սկսել են գործել վերջերս։

Армянские помидоры - Sputnik Արմենիա
ԵՏՄ մատույցներում. Հայաստանը` որպես գյուղատնտեսական արտադրանքի արտադրող և արտահանող
Փորձագետի կարծիքով` Իրանի գործարարները կարող են Հայաստանում համատեղ ձեռնարկություններ հիմնել, ինչը թույլ կտա «Made in Armenia» նշումով ԱՄՆ, ԵՄ և ԵՏՄ տարբեր ապրանք արտահանել։

Հայաստանն ու Իրանը համագործակցում են հիմնականում էներգետիկայի ոլորտում։ Արդյունավետ համագործակցություն է տարվում նաև տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հայաստանը ԵՏՄ անդամ է 2015 թվականի հունվարի 2-ից, այն ԵՏՄ կազմում Իրանի հետ սահմանակից միակ երկիրն է։

 

Լրահոս
0