00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ մատույցներում. Հայաստանը` որպես գյուղատնտեսական արտադրանքի արտադրող և արտահանող

© Sputnik / Asatur YesayantsАрмянские помидоры
Армянские помидоры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, որ հայ արտադրողները չեն կարողանում տեղական լոլիկն արտահանել Ռուսաստան` կապված այն լուրերի հետ, թե այն իբր թուրքական արտադրության է

Sputnik Արմենիայի թղթակից Լաուրա Սարգսյանը կապվել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին նախարար, ագրարային քաղաքականության միջազգային անկախ ինստիտուտի ղեկավար Ելենա Սկրիննիկի հետ։

-Հայ գործարարները հայ-ռուսական լոլիկ արտահանելիս սահմանին բախվում են այն խնդրի հետ, որ նրանց թույլ չի տրվում ապրանքն անցկացնել, որովհետև կասկած կա, որ դրանք կարող են լինել թուրքական արտադրության։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը։

— Եթե ուշադիր նայեք Հայաստանում լոլիկի արտադրության, ինչպես նաև դրա սպառման ծավալներին, ապա առկա է տարբերություն։ Հենց այդ տարբերությունը լոլիկի այն ծավալն է, որը կարող է իրացվել, մասնավորապես Ռուսաստանի տարածքում։ Եթե ուրիշ այլ ապացույցներ չկան, որ դրանք թուրքական լոլիկներ են, ապա դրանք կարող են իրացվել Ռուսաստանի տարածքում։

Армянские помидоры - Sputnik Արմենիա
Հայկական լոլիկը Ռուսաստանում կասկածելի են համարել
Եթե հայկական լոլիկի նկատմամբ պահանջներն օբյեկտիվ բնույթ են կրում, այդ դեպքում պետք է աշխատել դրա ուղղությամբ։ Մեզ մոտ նման իրավիճակ է եղել Բելառուսում, երբ մենք պարզեցինք, որ Ռուսաստանի տարածքում իրացվող կաթի փոշին բելառուսական չէ։ Պետք է նաև հասկանալ, որ ռուսական կողմի համար կարևոր է իրացվող արտադրանքի սեզոնայնությունը. տարվա այն եղանակին, երբ մենք ինքներս լոլիկ ենք արտադրում, մեզ պետք չէ ներկրում այլ պետություններից։

- Երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում առկա՞ է սերտ գործընկերություն։

— Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա գործընկերությունը կարելի է ներկայացնել մի քանի ուղղություններով` առևտրային գործընկերություն` 1,5 մլրդ դոլար ապրանքաշրջանառությամբ։ Ռուսաստանը նաև Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է` մինչև 30 տոկոս արտաքին ապրանքաշրջանառության մասնաբաժնով։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմում է 250 մլն դոլար կամ 80 տոկոս։

Ինչ վերաբերում է ռուսական ներդրումներին, մեզ մոտ հիանալի աշխատում է ձեռնարկություն, որը համատեղ արտադրություն է իրականացնում Արարատի պահածոների գործարանի հետ։ Իրականացվում են նախագծեր էներգետիկայի, հաղորդակցության, երկաթուղիների, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում։ Ռուսական կողմից հարյուրավոր միլիոն դոլար է ներդրվել Հայաստանի տնտեսության մեջ։

2010թ.-ին Ռուսաստանից Հայաստան է առաքվել հինգ հազար տոննա ցորեն` որպես մարդասիրական օգնություն, և մեկ միլիոն տոննա բուսական յուղ։ Մենք աջակցել ենք նաև դպրոցական կաթի և դպրոցական սննդի ծրագրին։ Գործարկվել է նաև Հայաստանին հինգ միլիոն դոլար տրամադրելու մասին նախագիծը` համալիր աջակցության և գյուղական տարածքների զարգացման համար։

-Դրանք ապագայի՞ն ուղղված ծրագրեր են։

— Գյուղատնտեսության զարգացման նախագծերը մեծ ապագա ունեն` կապված նրա հետ, որ եվրոպական երկրների հետ հատուկ տնտեսական միջոցների արդյունքում մենք պետք է ավելացնենք գյուղատնտեսական շրջանառության ծավալները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը բարեհաճ է, և նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ռուսական ներդրողներին աջակցելու համար։

-Ի՞նչ նշանակություն ունի էներգետիկայի ոլորտում քառակողմ (Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան) նախագիծը։

— Այդ նախագիծը պետք է զարգացնել։ Դա մեր երկրների միջև համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն է։ Ցանկանում եմ նշել, որ ռուսական շուկան ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում, այլև Հայաստանի տնտեսության զարգացման համար կարող է շարժիչ ուժ դառնալ, առավել ևս մեր հարաբերությունները կրում են երկարաժամկետ և դրական բնույթ։

-Ի՞նչ կարող է Հայաստանին տալ Ռուսաստանը։

— Գոյություն ունեն գյուղատնտեսական արտադրանքը Ռուսաստան առաքելու հսկայական հնարավորություններ, և այդ ծավալները կարող են բազմապատկվել, իսկ ինչպես հայտնի է, հայկական գյուղատնտեսական արտադրանքը Ռուսաստանում պահանջված է և տարածված։

-Ի՞նչ է անում Մոսկվան հայկական արտադրանքը Ռուսաստանում և ԵՏՄ երկրներում տարածելու ուղղությամբ։

— Առաջին հերթին` շատ բան արված է։ Չեն կիրառվում մաքսատուրքեր և տնտեսական բնույթի սահմանափակումներ։ Այդ ամենն ուղղված է ապրանքի իրացման ծավալների ավելացմանը։ Ռուսաստանին և Հայաստանին կապում են շատ սերտ փոխշահավետ հարաբերություններ, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում։ Եվ եթե հայկական արտադրանքը որակյալ է, ապա դրա իրացման հնարավորությունները շատ մեծ են։

 

 

Լրահոս
0