00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան ամեն գնով սահմանափակում է խոսքի ազատությունը

CC BY-SA 2.0 / infoglaz / газеты сми
газеты сми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում գործող ԶԼՄ–ների «անհաճո» թղթակիցները բանտարկվում են, մյուսներն աշխատում են իշխանական ճնշման տակ։ Օրեր առաջ թուրքական իշխանությունների «թեթև ձեռքով» փակվեց նաև Sputnik–Թուրքիան։ «Ակոս» թերթի խմբագրապետ Բագրատ Էստուկյանն ու թուրքագետ Լևոն Հովսեփյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մեկնաբանել են թուրքական մեդիաոլորտում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Թուրքիայում գործող ոչ իշխանամետ մամուլի բոլոր հրապարակումները ծանր ճնշման են ենթարկվում, վստահեցնում է «Ակոս» թերթի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը: Նրա խոսքով` բազմաթիվ թղթակիցներ բանտարկված են: Բանտարկել են նաև քրդաբնակ տարածքներում իրադարձությունները լուսաբանող 8 թղթակցի: Խոչընդոտվում է միջազգային լրատվամիջոցների աշխատանքը, սահմանափակվել է Sputnik Թուրքիայի աշխատանքը, իսկ աշխատակիցները ենթարկվել են զրկանքների:

«Նրանք զրկանքների են ենթարկվում, որովհետև չեն գրում այն, ինչ պարտադրում է թուրքական կառավարությունը: Թուրքիայում ամրապնդվում է մենատիրական համակարգը, և երկրի նախագահն էլ միահեծան ստանձնել է երկրի իշխանությունը։ Այդ երևույթը հարցականի տակ դնող յուրաքանչյուր լրատվամիջոց ճնշման է ենթարկվում»,- վստահեցնում է խմբագրապետը։

Артем Ерканян - Sputnik Արմենիա
Փորձագետ. Թուրքիայում ակնհայտ հետընթաց է նկատվում

Շուտով մոտենում է ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Սովորաբար այդ օրը Թուրքիայում գործող հայկական ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումն ու վերահսկողությունն ավելի է մեծանում, և լրատվամիջոցների աշխատանքը կրկնակի բարդանում է:

«Մենք` որպես ազատ և անկողմնակալ մամուլ, մեր գործն ենք անում, և խոստովանեմ, որ մեզ վրա ուղղակիորեն ճնշում չկա: Բայց այդ ճնշումը զգացվում է ընդհանուր մթնոլորտում»,- ասաց Բագրատ Էստուկյանը` նշելով, որ իմանալով, թե ինչ մեղադրանքներ է առաջադրվում մյուսներին ` իրենք իրենց ավելի զուսպ են պահում։ Գիտեն, որ չեն կարող աշխատել ազատ երկրներում գործող լրագրողների պես, և Թուրքիայում առկա պայմաններում պետք է վարվել գիտակից մարդկանց նման:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ կարծում է, որ Թուրքիայում ստեղծված իրավիճակը մի ընդհանուր գործընթաց է, որը պետք է դիտարկել այդ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացների համատեքստում:

«Այսինքն, դեպի բռնատիրություն գնացող Թուրքիայում մերժվում է ժողովրդավարական, ազատ մամուլի առկայությունը: Հատկապես վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն են վարում թուրքական իշխանությունները մամուլի նկատմամբ: Տասնյակ թերթեր, պարբերականներ, կայքեր փակվում են: Որոշակիորեն ընդդիմադիր կեցվածք ունեցող ԶԼՄ-ների նկատմամբ հսկողությունը չափազանց մեծ է: Ներկայում կառավարության օրակարգում կան մի շարք թերթեր, պարբերականներ, որոնք կանգնած են փակվելու վտանգի առաջ, և առաջիկայում այդպես էլ կլինի: Մենք գործ ունենք այնպիսի Թուրքիայի հետ, որտեղ անկախ մամուլ գոյություն չունի: Թուրքիայի իշխանությունների թեթև ձեռքով այն չեզոքացվեց և վերացվեց նրա դերակատարությունը»,- Sputnik Արմենիայի եթերում ասաց թուրքագետը:

Вид на Анкару - Sputnik Արմենիա
Թուրքիայի իշխանությունն արգելել է Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագրին մուտք գործել երկիր

Նրա խոսքով` միջազգային կառույցներից շատերը կոշտ գնահատականներ, զեկույցներ, հրապարակումներ են հնչեցնում Թուրքիայում գործող ԶԼՄ-ների ու ազատ խոսքի վերաբերյալ, սակայն Թուրքիայի հարցում լուրջ դերակատարություն ունեցող արևմտյան երկրները որևէ քաղաքական ճնշում չեն գործադրում այս հարցում։

«Իհարկե, Թուրքիայից ակնկալիքներ, սպասումներ ունեն, և խնդիրը դիտարկվում է այս համատեքստում: Ակնհայտ է, որ Թուրքիայում ընթացող գործընթացներն անհանգստացնում են Արևմուտքին, և ժամանակ առ ժամանակ տարբեր մակարդակներով հնչեցվում է այս հարցը: Կարծում եմ, որ Արևմուտքը՝ հանձինս հատկապես Եվրամիության, պետք է հստակ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ: Սակայն իրական քաղաքականության համատեքստում Թուրքիան բավական բարդ հարցի առաջ է կանգնած՝ փախստականների խնդիրը: Այս առումով ԵՄ-ն փորձում է քաղաքական հայտարարությունների առումով մեղմ լինել, և դա դրսևորվում է ակնհայտորեն»,- կարծում է Լևոն Հովսեփյանը:

Թուրքիայում Sputnik գործակալության կայքն արգելափակվել է ապրիլի 14-ին։ Sputnik —ի փակումը ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակելու առաջին դեպքը չէ Թուրքիայում: Մարտի 4-ին Թուրքիայի իշխանությունները խուզարկություն էին անցկացրել Feza Media Group հոլդինգում և Zaman թերթի խմբագրությունում: Վերջինը պաշտոնական դիրքորոշման հետ չհամընկնող կարծիքներ էր հրապարակել: Ստամբուլում լրագրողների հալածանքների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպվել, ինչը դաժանաբար ճնշվել էր ոստիկանության կողմից: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ էր կիրառել:

 

Լրահոս
0