ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Նկատի ունենալով հաշվիչների ցուցմունքների վերաբերյալ հանրային դժգոհությունները` ՀԷՑ-ն այս տարի կփորձարկի մի ծրագիր, որի միջոցով սպառողները կկարողանան իրենց օգտագործած էլեկտրաէներգիայի ցուցմունքներին հետևել օնլայն ռեժիմով։
Էրեբունի, Սարի թաղ համայնքներում, ինչպես նաև Գյումրիում և Արմավիրի մարզում այս տարի կմեկնարկի փորձնական ծրագիրը։ Կարեն Հարությունյանը վստահեցրեց, եթե ծրագիրը հաջողություն գրանցի, ապա այն կընդլայնվի։