00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարուքյան. Տանտերերը քաղաքում չեն, բայց հաշվիչները պտտվում են

© Sputnik / Асатур ЕсаянцСчетчики электроэнергии
Счетчики электроэнергии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրացրեց խնդիրներ, որոնք վերաբերում են ՀԷՑ–ի էլեկտրոնային հաշվիչներին, ավելի շուտ` դրանց սխալ թվագրումներին։ Մի քանի հարցի պատասխանը նա ստացավ անմիջապես ՀԷՑ–ի գլխավոր տնօրենից

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի-Sputnik. Գոհար Սարգսյան. Հաշվիչները պտտվում են նույնիսկ այն դեպքում, երբ տանտերերն ամիսներով քաղաքում չեն։ Բնակիչների բողոքը տեղ հասցրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա առաջարկեց բացառել մարդկային գործոնը` Հայաստանում տեսուչների ինստիտուտը գնահատելով որպես խնդրահարույց։

«Հետ ու առաջ տալու խնդիրն առկա է։ Ես կարծում եմ, որ դա կարգավորված չլինելու և անպատասխանատու մոտեցման արդյունք է, չեմ կարծում, որ ընկերությունը միտումնավոր է արել։ Դա տեսուչների մակարդակում արվող բան է։ Մենեջմենթի հարց է, երբ ներքևի խնդիրը վերևում չեն իմանում»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

© Facebook/ Edmon MarukyanԷդմոն Մարուքյան
Эдмон Марукян - Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյան

Ի պատասխան` ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ կարվի բաժանորդների վնասը փոխհատուցելու համար։ Նա չթաքցրեց, որ տեխնիկական խնդիրներ կան, և դրանց լուծման համար ժամանակ խնդրեց։

«Ժամային գրաֆիկների ճշտումներ անում ենք։ Մեզ տրված ժամկետում կավարտենք։ Յուրաքանչյուր դեպք կդիտարկվի անհատական։ Այնպես չէ, որ բոլորի ժամերը հետ կամ առաջ են ընկել, համոզված եմ, որ 80 տոկոսը ճիշտ է աշխատել։ Բոլոր հաշվիչների ժամային գրաֆիկները ճշգրտվելու են»,-ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը։

Էդմոն Մարուքյանն էլ հասարակությանը հորդորեց իր իրավունքների խախտման դեպքում չդիմել դատարան, քանի որ դրա համար պետք է ամիսներով սպասել ու պետտուրք վճարել։ Փոխարենն առաջարկեց դիմել ՀԾԿՀ, որը կպարտավորեցնի համապատասխան մարմնին փոխհատուցում տրամադրել։

Счетчик электроэнергии - Sputnik Արմենիա
ՀԾԿՀ. էլեկտրաէներգիայի հաշվիչները ճիշտ չեն աշխատում, ՀԷՑ–ը պետք է տուգանվի
«Այն ժամանակ ասվում էր, որ նոր` էլեկտրոնային հաշվիչների համար  գումար չկա, այնինչ միլիարդավոր գումարների շահույթ է եղել, ընկերությունն այդ գումարներից բարեգործություն է արել, ցույց է տվել պետությանը, որ վնասով է աշխատում։ Խոսքը մինչև նոր գնորդի կողմից գնելու ժամանակի մասին է»,-ասաց պատգամավորը։

Մարուքյանն անհեթեթ է համարում նաև հաշվիչների` տարին մեկ անգամ ստուգումը, քանի որ այդ դեպքում խախտումներն ավելի շատ են լինում։

Մարուքյանի հաջորդ դժգոհությունը վերաբերում է ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով տուգանելուն։ Նա կարծում է, որ այն պետք է կրկնապատկել, քանի որ 5 միլիոնը ՀԷՑ-ի նման ընկերության համար ոչինչ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հակադարձեց այս դիտարկմանը։

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԷլեկտրահաղորդիչ գծեր
Линии электропередачи (ЛЭП) Саяно-Шушенской ГЭС - Sputnik Արմենիա
Էլեկտրահաղորդիչ գծեր

«Դա ոչ թե ֆինանսական պատժամիջոց է, այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու եղանակ։ Կարող էինք բավարարվել զգուշացմամբ, երկրորդ խախտման դեպքում ավելի մեծ գումար սահմանել։ Կարծում եմ, որ այս տարբերակը ճիշտ է»,-ասաց Նազարյանը։

Սպառողները բարձրացնում են մի կարևոր խնդիր ևս։ Եղել են դեպքեր, երբ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են գիշերային ժամերի փոխարեն վճարել ցերեկային սակագին` 10 դրամով ավելի։ Հոկտեմբերից մարտն ընկած ժամանակահատվածում գիշերային սակագին վճարվում է ժամը 22։00-ից մինչև 6։00, իսկ մարտից հոկտեմբեր` 23։00-ից մինչև 7։00։

 

 

Լրահոս
0