00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԾԿՀ. էլեկտրաէներգիայի հաշվիչները ճիշտ չեն աշխատում, ՀԷՑ–ը պետք է տուգանվի

© Sputnik / Асатур ЕсаянцСчетчик электроэнергии
Счетчик электроэнергии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզել է, որ սպառողների բողոքները` էլեկտրաէներգիայի հաշվիչների սխալ աշխատելու վերաբերյալ, անհիմն չեն։ Հանձնաժողովը մտադիր է տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 5 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀԾԿՀ-ն ապրիլի 13-ին նիստ կգումարի, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 5 մլն դրամով տուգանելու հարցը։

Հիմք ընդունելով սպառողների բողոքները, ինչպես նաև «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումներն այն մասին, որ սպառողների էլեկտրոնային հաշվիչներն աշխատում են ժամային շեղումներով` հանձնաժողովը վարույթ է հարուցել և պարզել, որ խախտումներ իսկապես առկա են։

«Էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 10 դրամով թանկ է գիշերայինից: Գիշերային սակագնով հաշվարկը սկսվում է երեկոյան ժամը 11-ից, և բազմաթիվ քաղաքացիներ հոսանքի հետ կապված իրենց գործերը սկսում են կատարել այդ ժամին՝ գումար տնտեսելու նպատակով»,- Sputnik Արմենիային ասաց Էդմոն Մարուքյանը։

Սակայն պարզվում է, նշեց պատգամավորը, որ բազմաթիվ վայրերում հաշվիչները գիշերային հաշվարկի են անցնում 11-ի փոխարեն մի քանի ժամ ուշ, և խնդրից անտեղյակ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են գիշերային ժամերի համար վճարել ցերեկային սակագին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցով դեռևա անցյալ տարի դիմել էր ՀԷՑ-ին, որտեղից հավաստիացրել էին, որ մինչև 2015 թ-ի դեկտեմբերի 1-ը կշտկեն էլեկտրոնային հաշվիչների ժամային շեղումները։

Линии электропередачи в окрестностях Иркутска - Sputnik Արմենիա
Հաշվիչները «խաբում» են կամ ՀԷՑ-ը խախտում է կանոնները
Բայց 2016 թ-ի մարտին ստացվեց երկրորդ գրությունը, որտեղ հաշվիչների շտկման աշխատանքների ավարտի նոր ժամկետ է նշվել` 2016 թ-ի հուլիսի 1-ը։

Մինչդեռ Էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների (ԷՄՕԿ) 43-րդ կետի համաձայն՝ ՀԷՑ-ը պարտավոր է տարին առնվազն 1 անգամ ստուգել հաշվիչների ժամերի ճշտությունը։ Հանձնաժողովի որոշման նախագծում ասվում է, որ «ընկերությունը չի կատարել ԷՄՕԿ-ի 43-րդ կետի պահանջները՝ խախտելով սպառողների իրավունքներն ու օրինական շահերը»։

Այս հիմքով էլ հանձնաժողովն առաջարկում է տուգանել ՀԷՑ-ին` 5 մլն դրամով։

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ՀԷՑ-ն անհիմն հարստանալու դիմաց պարտավոր է նաև սպառողներին փոխհատուցում տրամադրել։
Հետևաբար եթե ՀԾԿՀ-ն հաստատի որոշումը, այն իրավական հիմք կհանդիսանա հետագայում նաև դատական հայցեր ներկայացնելու համար։

 

 

Լրահոս
0