00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրտագին բարևներ հայերին տիեզերքից

© TMIT1Джеймс Багиян
Джеймс Багиян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիեզերագնացության օրը Sputnik–ը հիշում է, թե ինչպես առաջին հայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը «Դիսքավերի» տիեզերանավից իր ժողովրդին բարևներ ուղարկեց

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ամերիկացի տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը` տիեզերքը նվաճած առաջին հայը, նախնիների հողի վրայով անցնելիս 1989 թվականին սրտագին բարևներ ուղարկեց իր ժողովրդին, հայտնեց Barev.today-ը։

«Իմ ժողովուրդ, իմ նախնիների երկիր, դուք միշտ իմ սրտում եք: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն և բարգավաճում»,- ասված էր հայերեն գրված նրա հաղորագրության մեջ։

Вид на спиральные галактики - Sputnik Արմենիա
Հայկական հետք` բաց տիեզերքում
Բաղյանն ԱՄՆ ՌՕՈԻ գնդապետ, օդաչու, ինժեներ և բժիշկ է։ Մի քանի մասնագիտությունների առկայությունը չէր խանգարում տաղանդավոր հային հրաշալի մասնագետ լինել վերը նշված բոլոր բնագավառներում։

Ջեյմս Բաղյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 22-ին Ֆիլադելֆիա քաղաքում։ Ջեյմսի պապը ծնունդով Տրապիզոնից էր, ավելի ուշ տեղափոխվել էր Ղարաբաղ։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ։

Դպրոցն ապագա տիեզերագնացը ավարտել է հարազատ Ֆիլադելֆիայում, ինչից հետո ուսումը շարունակել Դրեքսելի համալսարանում և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում։ Ավիացիայի նկատմամբ սերը Բաղյանի մոտ հանկարծակի չի հայտնվել. ապագա տիեզերագնացի հայրը` Ֆիլիպ Բաղյանը, օդաչու էր և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ ԶՈՒ-ում ծառայող ամերիկաբնակ հայերի հետ միասին ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում ռազմական գործողություններին։ Օդաչուի խիզախ գործողությունները բարձր գնահատականի արժանացան. մայոր Բաղյանին պարգևատրեցին ամերիկյան «Արծաթե խաչ» շքանշանով։

Ինքը` Ջեյմսը, 22 տարեկանից մասնակցում էր մի շարք ավիացիոն մրցումների։ 1976-1978 թվականներին Մերիլենդ նահանգում աշխատում էր ԱՄՆ Ռազմածովային ուժերի փորձառական կենտրոնում։ Նրա գործունեությունն այնքան արդյունավետ էր, որ նա մի քանի ինժեներական բացահայտումներ արեց։ Այնուհետև նա զբաղվում էր տիեզերական կենսաբանության և բժշկության խնդիրներով։

Արդեն 1977 թվականին ավարտեց Թոմաս Ջեֆերսոնի համալսարանն ու ստացավ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան և մեկ տարի անց սկսեց աշխատել որպես վիրաբույժ, միաժամանակ Լինդոն Ջեքսոնի անվան տիեզերական կենտրոնում զբաղվում էր բժշկական հետազոտություններով` զուգահեռաբար կրթություն ստանալով աերոտիեզերական բժշկության դպրոցում։

Старт космического корабля Союз ТМА-18М с экипажем 45/46-й длительной экспедиции на МКС - Sputnik Արմենիա
Բայկոնուր. տարվա երեք եղանակ
Իր լեգենդար առաջին թռիչքը նա կատարեց 1989 թվականին «Դիսքավերի» տիեզերանավով` որպես բժշկակենսաբանական ուսումնասիրությունների մասնագետ։ Այսպես Ջեյմս Բաղյանը դարձավ առաջին բժիշկը, ով բուժում էր իր գործընկերներին մարդու անկշռության վիճակում գտնվելու հետ կապված հիվանդություններից։ Բացի այդ բժիշկ-տիեզերագնացը տիեզերական տարածքում մի շարք ուսումնասիրություններ կատարեց։

Բաղյանի երկրորդ թռիչքն արդեն տեղի ունեցավ 1991 թվականին «Կոլումբիա» տիեզերանավով։ ԱՄՆ-ում Բաղյանը հայտնի է Բեյջին ազգանունով։ ԱՄՆ ՌՕՈԻ գնդապետը մի շարք պարգևների ու մրցանակների է արժանացել։ Բաղյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ NASA-ի կայքում։

 

 

 

Լրահոս
0