00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայկոնուր. տարվա երեք եղանակ

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСтарт космического корабля "Союз ТМА-18М" с экипажем 45/46-й длительной экспедиции на МКС
Старт космического корабля Союз ТМА-18М с экипажем 45/46-й длительной экспедиции на МКС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծանր ժամանակներ էին։ Տիեզերակայանի ճակատագիրը մազից էր կախված։ Հայտնի չէր` Բայկոնուրը կապրի՞, թե ոչ

Ալեքսանդր Սվյազին, Sputnik.

Գարուն

Վաղ գարուն էր, տափաստանում դեռ տեղ-տեղ ձյուն կար։ Ժամանակին Յուրի Գագարինը հենց այդ տափաստանային օդն է լիաթոք շնչել, իսկ արտաշնչելիս ասել` «Սլացանք»։

Այսպիսի մի ապրիլյան օր, բայց Գագարինի թռիչքից 30 տարի անց Բայկոնուր մեկնեց խորհրդային պետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը (այժմ հանրապետություններից մեկի նախագահը)։ Նրա լիմուզինն ու շքախումբը չկարողացան հաղթահարել երկաթուղային անցումը, որը գտնվում էր մոնտաժային-փորձարկման կորպուսներ տանող ճանապարհին։ Թեև անցում, որպես այդպիսին, չկար էլ։ Պարզապես անապատի ասֆալտապատ գոտու վրայով երկաթգծեր էին անցնում, որոնցով երբեմն հրթիռներ կամ հրթիռների մասեր էին տեղափոխում։

Շարասյունը կանգնեց ջերմաքարշի մոտ։ Մեքենավարը փոքրիկ պատուհանից դուրս նայեց, հարգանքով գլխով արեց և հետ գնաց` ճանապարհ բացելով ղեկավարության համար։ Մեր մեքենայի մեջ ինչ-որ մեկն ասաց, որ մեքենավարը պետական պարգևի է արժանի։

Պետական գործիչն այդ երեկո առաջին անգամ տեսավ, թե հրթիռն ինչպես է երկինք սլանում։

Տիեզերական մեկնարկն անմոռանալի տեսարան է։ Երկիրը ցնցվում է և փախչում ոտքերիդ տակից, իսկ այդ պահին երկնքում երկրորդ արևն է հայտնվում։

Ծանր ժամանակներ էին, տիեզերակայանի ճակատագիրը մազից էր կախված։ Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Բայկոնուրը կֆինանսավորվի, կապրի, և գագարինյան մեկնարկից հետո դեռ շատ հրթիռներ կսլանան տիեզերք։

Ինչ վերաբերում է ճանապարհը զիջած մեքենավարին, հայտնի է միայն, որ նա շնորհակալագիր է ստացավ ու իր ջերմաքարշով տիեզերական պահեստամասեր տեղափոխեց մինչև խոր ծերություն։

Ամառ

Ասում են, որ մեկնարկի ժամանակ բարձր ջերմաստիճանից անգամ բետոնն է հալվում։ Բայց նա, ով եղել է քզիլօրդինյան տափաստանում օգոստոսին, կարող է վստահ ասել, որ բետոնը հալվում է ոչ միայն հրթիռային վառելիքի այրումից, այլ նաև կիզիչ արևի ճառագայթներից։ Օդի ջերմաստիճանն այնքան բարձր է, որ Բայկոնորում հատուկ ռեժիմ է սահմանվում։ Հսկայական արտադրամասերում անդադար աշխատում են օդակարգավորիչները։ Մարդիկ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են տնտեսել սառը օդը, առանց որի տիեզերական ոլորտը, բառի բուն իմաստով, չի կարող գոյություն ունենալ։

Ռուսաստանից բարձրաստիճան պատվիրակությունը Բայկոնուր էր ժամանել հենց օգոստոսին` կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։ Էքսկուրսիա՞։ Ինչ էքսկուրսիայի մասին կարող է խոսք լինել, երբ օդի ջերմաստիճանը +50 է։

«Այստեղ անհնար է ապրել, իզուր չէ, որ այստեղ տիեզերակայան են կառուցել»,- ասաց պատվիրակության ներկայացուցիչներից մեկը։

Փաստաթղթերը ստորագրեցին կեսօրին, իսկ երեկոյան նախատեսված էր տիեզերանավի գործարկումը։ Բարձր ջերմաստիճանը տափաստանը վերածել էր մեծ թավայի, որից օդի հոսանքներ էին բարձրանում` աղճատելով տարածությունը։ Նույնիսկ հրթիռը դիտահարթակից ծուռումուռ էր երևում։ Բայց ամեն ինչ լավ անցավ։

Գործարկումից անմիջապես հետո երեկոյան զովն իջավ Բայկոնուրի վրա։

Ձմեռ

«Բայկոնորում ծայրահեղ իրավիճակ է, եկե՛ք այստեղ»,- հրամայեց լսափողից հնչող ձայնը։ Բայց ինչպե՞ս։ Բայկոնուրը ռեժիմային օբյեկտ է, ուր առանց հատուկ անցագրի չես կարող մտնել։

Միայն կցկտուր տեղեկություն էր գալիս. տիեզերակայանը ճգնաժամի եզրին էր։ Ըմբոստացել էր շինարարական գումարտակը։ Զինվորներն իբր ծեծում էին սպաներին, այրում զորանոցները։ Լենինսկի վրա հարձակվելու վտանգ կար։

Որոշվեց թռչել Քիզիլ-Օրդա, իսկ հետո… Իսկ հետո արդեն ինչպես կստացվի։ Յակ-40-ն օդ բարձրացավ։ Սրահում գրեթե բոլորը զինվորականներ էին, և, ինչպես պարզվեց, ինքնաթիռը լիցքավորվելու էր Քիզիլ-Օրդայում, իջեցնելու էր քաղաքացիական ուղևորներին ու շարժվելու է դեպի Բայկոնուր։

Թռիչքի ժամանակ մայորի ուսադիրներով հարևանս հանեց կոնյակը։

— Կխմե՞ս։
— Կխմեմ, իսկ դուք Բայկոնո՞ւր եք մեկնում։
— Այո, ծառայում եմ։
— Ես նույնպես, լրագրողական գործերով, բայց չգիտեմ, ինչպես հասնեմ, չէ՞ որ Քիզիլ-Օրդայում են իջեցնելու։
— Չեն իջեցնի, մենք ձեզ մեքենայում կթաքցնենք։

Հետագա ճանապարհն իսկապես անցավ մեքենայի բեռնախցիկում, պայուսակների և այլ բեռների հետ։

Ցուրտ փետրվարն էր, բուք էր ու ձյուն։ Տափաստանը սառել էր, հսկիչ-անցումային կետի պահակները, մուշտակների մեջ փաթաթված, արագ բաց թողեցին ավտոբուսը, որի մեջ չէին կարող օտարներ լինել։

Այդ ժամանակ հաջողվեց ճեղքել տեղեկատվական շրջափակումը։ Հասկանալի դարձավ, թե ինչու սպան հավատաց և օգնեց հասարակ լրագրողին։ Տիեզերակայանում իսկապես վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել, իսկ Լենինսկի բնակիչները ցանկանում էին, որ տեղեկատվությունը հասնի բարձրաստիճան պաշտոնյաներին` և՛ Մոսկվայում, և՛ Ալմաթիում։

Երևի պետք է թեկուզ ուշացումով, բայց այնուամենայնիվ ներողություն խնդրել տիեզերակայանի մամուլի ծառայությունից`անօրինական կերպով Բայկոնուր ներխուժելու համար։ Բայց պետք է ասել, որ պարետային ծառայությունն էլ խիստ վարվեց լրագրողների հետ` մեկ ժամվա ընթացքում բոլորին վռնդեց ռեժիմային տարածքից և բեռնատար ինքնաթիռով ուղարկեց անհայտ ուղղությամբ։

 

Լրահոս
0