00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղ. կարևորը խաղաղությունն է, մնացածը կլինի

© Sputnik / StringerГород Степанакерт. НКР
Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի առաջին հինգ օրերին հակամարտության կտրուկ սրումից հետո Լեռնային Ղարաբաղը դանդաղ, սակայն հետևողականորեն վերադառնում է առօրյա կյանքին։ Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է տուժած գյուղերում և նկարագրել այն, թե ինչպես են մարդիկ կրկին սովորում ապրել խաղաղ պայմաններում

Աշոտ Բեգլարյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

Թալիշը Լեռնային Ղարաբաղի ամենահյուսիսային բնակավայրն է։ Այստեղ ապրում է շուրջ հազար մարդ։ Գյուղը գտնվում է շփման գծից 3 կմ հեռավորության վրա, այդ իսկ պատճառով այստեղ ռազմական գործողություններից հետո չավերված տուն գրեթե չի մնացել։ Թալիշը Լեռնային Ղարաբաղի դեռ միակ բնակավայրն է, որտեղ էլեկտրականություն չկա։

Житель села Талыш - Sputnik Արմենիա
Թալիշ. վերադարձ դեպի տուն
Սակայն փողոցներում աշխատանքը եռում է օր ու գիշեր։ Մարդիկ էլեկտրականության լարերն են նորոգում, զինվորականները ռազմամթերքի փոխարեն շինանյութ են բեռնաթափում։ Վերականգնողական աշխատանքները ղեկավարում է Ղարաբաղի գլխավոր էներգետիկ Տիգրան Ծատուրյանը։ Ասում է, որ այժմ ակտիվ գործողություններն ընթանում են շինարարական ճակատում։ Գյուղում շուրջ 200 արկ է պայթել։

Վնասվել են ենթակայանները, էլեկտրահաղորդման գծերը։ Մարտակերտ շրջկենտրոն, Թալիշ և Մատաղիս գյուղեր այցելել է Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Կառավարությանը կից կորուստների գնահատման օպերատիվ խումբ է ստեղծվել։ Վարչապետը հավաստիացնում է, որ իշխանությունն անում է ամեն ինչ` ավերվածն ու վնասվածը վերականգնելու համար։

Տուն և երաշխիք

Ուսուցչուհի Արմինե Բարունցի ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը։ Նրանք շուտ վերադառնալ չեն կարողանա։ Նրանց տունը դեռ բնակվելու համար պիտանի չէ։ Նա ծնունդով Թալիշցի է, 28 տարեկան է ու արդեն երկրորդ պատերազմը տեսավ։

«Այն ժամանակ ես 4 տարեկան էի, հիմա փոքր աղջիկս է 4 տարեկան։ Ես հիշում եմ այն տարիների զրկանքները, հիմա փորձում եմ երեխաներիս պաշտպանել բոլոր դժվարություններից, որպեսզի նրանք ոչ մի բանի կարիք չունենան։ Սակայն այսօր նրանք են անցնում այն ամենի միջով, ինչի միջով մենք անցանք ավելի քան քսան տարի առաջ…»։

© Sputnik / Asatur YesayantsԹալիշ գյուղը գնդակոծությունից հետո
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Թալիշ գյուղը գնդակոծությունից հետո

Արմինեի ամուսինը մինչ օրս դիրքերում է, իսկ ինքն ամեն օր գալիս է տան ավերակների մոտ` փորձելով գտնել պահպանված որևէ իր կամ փաստաթուղթ։ Առաջին գիշերը նրանք չհավատացին, որ կարող է կրկնվել դաժան անցյալը։ Մտածում էին, որ ռմբակոծում են դիրքերը։ Սակայն առավոտյան արկերը սկսեցին ընկնել գյուղի վրա։ Երեխաներին վերցնելով` ամուսինները դուրս վազեցին տնից` պատսպարվելով մոտակա թաքստոցում։ Այնուհետև, օգտվելով պահից, ամուսինը նստեց ավտոմեքենան ու ընտանիքին տարավ Դրմբոն գյուղ, որտեղ ավելի ապահով էր, հետո վերադարձավ ու տեսավ, որ գյուղում արդեն փողոցային մարտեր էին սկսվել։

«Մենք լավ էինք ապրում։ Ոչ մի բանի կարիք չունեինք, մեր ձեռքերով էինք ամեն ինչ ստեղծում խաղաղ ապրելու համար։ Սակայն չստացվեց… չթողեցին։ Տնից փախանք ու չհասցրեցինք որևէ բան վերցնել մեզ հետ», — հիշում է Արմինեն։

Տունը կրկին կառուցելը դժվար չէ, ամենից շատ նրան մտահոգում է խաղաղության երաշխիքը։

Հեռուստացույց` յուրաքանչյուրին

Տուժած գյուղերից մեկն էլ հարևան Մատաղիսն է։ Գյուղի ավագը` Զավեն Անդրեասյանը, վիրավորվել է կանանց և երեխաներին տարհանելիս։ Նրա ավտոմեքենան ականանետային գնդակոծության է ենթարկվել։ Նա սողալով հասել է ընկերոջ տուն, որն էլ նրան հրետանու կրակի տակ տեղափոխել է հիվանդանոց։

Զավեն Անդրեսայանը մտադիր է շուտ ոտքի կանգնել և ակտիվորեն ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքներին։ Ավագին այժմ փոխարինում է դպրոցի տնօրեն Գեղամ Ամիրջանյանը։ Նրա խոսքով` գյուղում զգալի ավերածություններ են եղել, և մեծ աշխատանք պետք է տարվի։

«Ընդհանուր առմամբ բնակիչները տրամադրված են շուտ վերադառնալ։ Վերականգնողական աշխատանքների ակտիվ ընթացքը նպաստում է դրան», — ասում է Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։

Նման կարծիքի է նաև Սվետլանա Առուստամյանը, ով մի քանի կանանց և երեխաների հետ այս պահին գտնվում է Եղեգնուտ գյուղում, որտեղ հանգրվանել են փախստականները։

© Sputnik / Asatur YesayantsՄատաղիս
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Մատաղիս

«Ուզում եմ մեր տուն վերադառնալ։ Մենք ուրիշ տուն չունենք, բացի մեր հարազատ Մատաղիսից», — վստահեցնում է նա։

Ի տարբերություն Թալիշի` այստեղ էլեկտրամատակարարումն արդեն վերականգնված է։ Դպրոցի պատուհանների ապակիները փոխել են, դպրոցում շուտով կվերսկսվեն դասերը։

Թալիշում և Մատաղիսում իշխանության` վնասներն ուսումնասիրող ներկայացուցիչները խոստանում են տուժածներին սառնարան, հեռուստացույց և այլ կենցաղային տեխնիկա տրամադրել։

Մարտակերտ. ամեն ինչ առաջվա պես կլինի

Ավերածություններ կան նաև Մարտակերտում, որը 1991-1994 թվականների պատերազմի ընթացքում բազմիցս ձեռքից ձեռք էր անցնում։ Զինադադարի 20 տարիների ընթացքում շրջանը, քաղաքապետ Միշա Գյուրջյանի խոսքով, ամբողջությամբ վերականգնվել էր։ իսկ հիմա այստեղ կրկին զգացին վառոդի հոտը։ Նախնական տվյալներով` տուժել է շուրջ 20 տուն։ Որոշ տներ ապրելու համար պիտանի չեն։ Մարտակերտի տարեց բնակիչ Գուրգեն Նալբանդյանը բարեբախտաբար տանը չէր, երբ ապրիլի 3-ին արկակոծվեց այն։

«Կարևորը` ոչ ոք չի տուժել, իսկ գույքը կարելի է նորից գնել», — ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsՄարտակերտ
Արցախ, Մարտակերտ - Sputnik Արմենիա
Մարտակերտ

Ավերակները մաքրել նրան օգնում են հարևանները։ Նրանք ևս տուժել են այդ պայթյունից և կորցրել գրեթե ողջ ունեցվածքը։

«Փառք աստծո, չենք վհատվում։ Մենք միշտ էլ ամուր նյարդեր ենք ունեցել։ Ամեն ինչ առաջվա պես կլինի», — համոզված է Մանի Գրիգորյանը։

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան №1 դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանը 20 տարի առաջ նման ավերածությունների ականատես է եղել։ Նա այն ժամանակ էլ դպրոցի տնօրեն էր, մասնակցում էր վերականգնողական աշխատանքներին և այսօր էլ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի երեխաները շուտ դպրոց վերադառնան։

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով` քաղաքին հասցված վնասն այնքան էլ մեծ չէ։ Մարտակերտը շուտ կվերադառնա նորմալ կյանքին։ Նա համոզված է, որ որևէ խնդիր, ինչպես շինանյութի, այնպես էլ աշխատուժի հարցում, չկա։ Շրջանում արդեն վերացվել են հնգօրյա պատերազմի ակնհայտ հետևանքները։ Սկսել են գործել խանութները, երեխաները խաղում են բակում, շուտով մանկապարտեզներն էլ կսկսեն աշխատել։

Իսկ այս ընթացքում տարբեր կազմակերպություններ և քաղաքացիներ շարունակում են Ղարաբաղ իրենց նվիրատվություններն ուղարկել։ Ամենամեծ օգնությունը ստացվել է Հայաստանի գազի ոլորտի աշխատակիցներից` շուրջ 2.5 մլն դոլար։

 

 

Լրահոս
0