00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գողի գտած գանձը զարմացրել է անգամ հնագետներին

© Из личного архиваСокровища найденные в селе Егвард в Сюнике
Сокровища найденные в селе Егвард в Сюнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գանձ, որ հայտնաբերվել է գանձագողության շնորհիվ։ Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրերի մի ամբողջ հավաքածու գտնվել է բաց դաշտում, հողի մի քանի սանտիմետրանոց շերտի տակ։ Իսկ հայտնաբերվել է միայն գյուղացի երիտասարդի գանձ գտնելու բնատուր «տաղանդի» շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի արոտավայրում փորված փոքրիկ փոսը հազիվ թե որևէ մեկի ուշադրությանն արժանանար, առավել ևս` որևէ մեկի մտքով չէր անցնի, որ այդտեղից հանվել է Հայաստանի պատմության մի ամբողջ դարաշրջանի վկայություն, եթե այն հայտնաբերած երիտասարդ սյունեցին չփորձեր վաճառել պատմական նմուշներն ու արագ հարստանալ։

Կես ամիս առաջ նրանից առգրավված գանձն արդեն հնագետների ձեռքում է։

«Զարմանալի հայտնագործություն է կատարվել։ Առ այսօր ողջ Ուրարտական կայսրության տարածքում մենք դեռևս չունեինք այդպիսի գանձ, այդպիսի բազմազան մետաղների հավաքածու»,- ասում է ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը` նշելով, որ պատահաբար կատարված այս հայտնագործությունը նաև պատմական արժեքավոր վկայություն է։

Սյունիք - Sputnik Արմենիա
Հերթական գանձագողությունը Սյունիքի մարզում

«Երկար ժամանակ կարծում էին, որ այս տարածքները` Արցախը և Սյունիքը, բացի Սիսիանից, Ուրարտական կայսրության կազմում չեն եղել։ Հիմա այս բոլոր հայտնագործությունները հենց Վանի թագավորության ժամանակաշրջանին են վերաբերում և վկայում են, որ այդ ժամանակաշրջանում այստեղ եղել է մետալուրգիական, լեռնաարդյունաբերական շատ հզոր մի կենտրոն` զարգացած մետաղագործությամբ, որ նոր-նոր սկսում է ամբողջովին երևալ»,- նշում է մասնագետը։

Բրոնզե զինվորների և եղջերուների արձանիկներ, մարտական կացիններ, դաշույններ, պատյաններ, գավազաններ, մարտակառքերի զանգակներ, կանացի մանյակներ ու ապարանջաններ, ձեռքի զարդարանքի պարագաններ։ Այս ամենը անհայտ մեկի կողմից ու անհայտ ժամանակ ի պահ է տրվել հողին, ամայի դաշտում ու ընդամենը մի քանի սանտիմետր խորությամբ։ Իսկ թե ով և ինչու է հենց այստեղ թաքցրել գանձը, հնագետները կարող են միայն ենթադրել։

«Մենք կարող ենք ենթադրել, որ հավանաբար ժամանակին, տիրոջ վրա հարձակում է եղել կամ ինչ-որ վտանգի պահին նա տարել, այդտեղ թաղել է` հետագայում գտնելու հույսով։ Բայց կա՛մ սպանվել է, կա՛մ ինչ-որ պատճառով չի վերադարձել, ու գանձն այդպես էլ մնացել է այդտեղ»,- ասում է Հակոբ Սիմոնյանը։

© Из личного архиваՄ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր
Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր - Sputnik Արմենիա
1/4
Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր
© Из личного архиваСокровища найденные в селе Егвард в Сюнике
Сокровища найденные в селе Егвард в Сюнике - Sputnik Արմենիա
2/4
Сокровища найденные в селе Егвард в Сюнике
© Из личного архиваՄ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր
Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր - Sputnik Արմենիա
3/4
Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր
© Из личного архиваՄ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր
Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր - Sputnik Արմենիա
4/4
Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր
1/4
Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր
2/4
Сокровища найденные в селе Егвард в Сюнике
3/4
Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր
4/4
Մ.թ.ա. 8-6–րդ դարերի բրոնզե իրեր

Իսկ թե ինչպես է գանձագողի մտքով անցել հենց այդտեղ փնտրել շուրջ 3 հազարամյա գանձը, մասնագետը դժվարանում է կռահել։ Հակոբ Սիմոնյանը գիտի միայն, որ երիտասարդն այն փնտրել է մետաղորսիչի միջոցով և հնավայրեր հայտնաբերելու բնատուր շնորհով։

«Դա մի տարօրինակ մարդ է, որն անընդհատ ամբողջ շրջանով ման է գալիս, օրինակ, մեզ տարավ ցույց տվեց երեք դամբարանադաշտ, որոնք ցուցակագրված չեն։ Մենք ուսումնասիրեցինք այդ դամբարանները և միայն դրանցից մեկում 30 բրոնզե իր հայտնաբերեցինք»,- պատմում է մասնագետն ու կես կատակ ավելացնում, որ մտածում է անգամ նրան ներգրավել Սյունիքի մարզում աշխատող արշավախմբում։

Բայց այս պահին գանձագողի նկատմամբ հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունը դեռ չի ավարտվել։

Իսկ ինչ վերաբերում է թանկարժեք գտածոյին, այն այսօր հանձնված է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին։

Կենտրոնի փոխտնօրենը հայտնեց, որ ապագայում պատմական նմուշները կարող են ցուցադրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի հեղինակավոր թանգարաններում։ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պետական թանգարանի հետ նման նախնական պայմանավորվածություն արդեն կա։

Բայց մինչ այդ, արժեքավոր նմուշները նախ պետք է մաքրել մետաղի վրա դարերի ընթացքում առաջացած շերտից, որը կարող են քայքայել դրանք։ Իսկ այդ աշխատանքը ոչ միայն դժվարին, այլև ծախսատար է, և գիտական կազմակերպությանն այս հարցում աջակցողներ առայժմ չկան։

 

 

Լրահոս
0