ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Այս պատերազմի տարբերություններից մեկն առաջին ղարաբաղյան պատերազմից այն է, որ հիմա յուրաքանչյուր մարտիկ ունի բջջային հեռախոս, որը պետք է ինչ-որ տեղ լիցքավորել, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակից Դմիտրի Պիսարենկոն։
Բոլոր նրանք, ովքեր իջնում են դիրքերից հանգստանալու, առաջին հերթին վարդակ են փնտրում, որպեսզի լիցքավորեն հեռախոսը հարազատների հետ խոսելու համար։
Փորձառու մարտիկները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ռազմական գործողությունների գոտում հերթափոխում են զինվորներին, ոչ միայն պարենամթերքի և համազգեստի պաշար հավաքել, այլև մարտկոցների, լիցքավորող սարքերի և եռաբաշխիկների։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին` տեղական ժամանակով ժամը 12։00-ին, ղարաբաղյան հակամարտության շփման գծում երկու կողմերից կրակոցները դադարել են։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։

