00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. Հայաստանը կարող է զգալիորեն նվազեցնել գազի սակագինը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВысокогорная газокомпрессорная станция "Воловец" в Закарпатской области
Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտնեց, որ Ռուսաստանից ներկրվող բնական գազի սակագինը հայ սպառողների համար անպայման կնվազի

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայաստանն այսօրվա դրությամբ կարող է զգալիորեն կրճատել գազի գինը, սակայն թե որքանով, պարզ կդառնա ավելի ուշ, Sputnik ռադիոկայանի եթերում ասաց անկախ տնտեսագետ Վարդան Բաստանջյանը:

«Դեռևս կես տարի առաջ ես ենթադրում էի ու կանխատեսում, որ ՌԴ-ն հակված է Հայաստան գազ մատակարարել ավելի մատչելի գնով: Այս մասին հայտնեց Ռուսաստանի նախագահը Գյումրի այցի ժամանակ: Այն ժամանակ նա նշեց, որ Ռուսաստանը 1000 խմ գազը տրամադրում է 189 դոլարով», — ասաց Բոստանջյանը:

Ավելի ուշ, նրա խոսքով, Ռուսաստանը իջեցրեց գազի սակագինը մինչև 165 դոլար: Ու նման պարադոքս միշտ էլ եղել է. ինչպե՞ս կարելի է էժան գազը բնակչությանը կրկնակի թանկ գնով վաճառել:

«Փաստորեն այս իրավիճակում ոչ միայն հայկական կողմին է սա զարմացնում, այլև ռուսական: Կարծում եմ` բանակցություններ սկսվեցին, որոնցից հետո, ինչպես մենք հասկանում ենք, իշխանությանն այլ տարբերակ չմնաց, քան իջեցնել գազի սակագինը». — բացատրեց տնտեսագետը:

Բոստանջյանը կարծում է` քանի որ գազի սպառողներին գազը կրկնակի թանկ է վաճառվում, այն մեծ տեղ ունի իջնելու համար:

«Սակայն ներկա պահին ես իրավասու չեմ և չգիտեմ, թե խոսքը որքան չափով գումարը նվազեցնելու մասին է: Նույնիսկ երբ հազար խմ համար սակագինն իջել էր 189-ից 165-ի, սպառողը դա նույնպես չզգաց, սակայն եթե այժմ այդ հարցը սկսել է հաճախ բարձրացվել, սա նշանակում է, որ նրանք (իշխանությունը) այլ տարբերակ չունի», — ասաց նա:

Газопровод - Sputnik Արմենիա
Քաղաքական տեխնոլոգ. Հայաստանի համար ռուսական գազի գինը կնվազի 15%–ով
Տնտեսագետն ավելացրեց, որ սա մի բան է նշանակում` գազի գնի հաջորդ իջեցումը պետք է անդրադառնա սպառողի վրա:

Հայաստան Մեդվեդևի ապրիլյան այցին ու ԵՏՄ վարչապետների հանդիպմանն անդրադառնալով` Բոստանջյանը նշեց, որ դեռ Հայաստանը որևէ զգալի փոփոխություն չի զգացել ԵՏՄ-ին անդամակցելու պահից, սակայն ինքը հուսով է, որ սպասվող հանդիպումները որոշակի փոփոխություններ կարձանագրեն:

«Անցյալ տարի մենք զգալի հաջողություններ չունեցանք, սակայն հենց այդ այցը նշանակում է, որ ԵՏՄ շրջանակում փոխհարաբերությունները ժամանակի ընթացքում բնականոն հունի մեջ կմտնեն», — ասաց փորձագետը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանը մոտ ժամանակներս, ԵՏՄ կազմում ընդգրկված լինելով, անցյալ տարվա համեմատ դրական առաջընթաց կարձանագրի: Նույնը, տնտեսագետի խոսքով, վերաբերում է ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար ԱԱՀ չկիրառելուն:

Ավելի վաղ Ռուսաստանը Հայաստանի համար երկարացրել էր 165 դոլար հազար խմ գազի համար արտոնագիրը մինչև 2016 թվականի առաջին եռամսյակը: Ներկա պահին Ռուսաստանը Վրաստանից տարանցմամբ դեպի Հայաստան բնական գազի հիմնական մատակարարն է:

 

 

 

Լրահոս
0