00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստյոպա Սաֆարյանը Sputnik Արմենիայից տեղեկացավ, որ դասախոսելու է ՀՀԿ քաղաքական դպրոցում

© Личная страница в ФБ Степан Сафарян
Степан Сафарян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսություն կարդալուց առաջ Ստյոպա Սաֆարյանն իր պայմանները կառաջադրի։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցին, երբ տեղեկացավ, որ Արմեն Աշոտյանը պատրաստվում է նրան հրավիրել դպրոցում դասավանդելու

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի-Sputnik. Ստյոպա Սաֆարյանը զբաղվում է քաղաքագիտական գործունեությամբ ու դասախոսություններ է կարդում, բայց նրա խոսքով` միայն այն հաստատություններում, որտեղ ակադեմիական ազատությունն ապահովված է։

«Եթե պարոնայք հանրապետականները գնահատում են իմ դասախոսական կարողությունները, դրա համար շնորհակալ եմ, բայց նաև պիտի հասկանան, որ ես այն դասախոսներից եմ, որ տաբուներ չունի, այս առումով, թերևս, եթե պատրաստ են լսել քննադատություններ, ապա չեմ բացառում»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Ստյոպա Սաֆարյանը նաև այն կարծիքին է, որ նման հարցերը հրապարակային չեն քննարկվում, դեռ պետք է հաստատվի կուրսը, դասախոսության կառուցվածքը։ Այնպես որ եթե նա զգա` լսարանն իր դասախոսության կարիքն ունի, ապա չի հրաժարվի առաջարկից։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Աշոտյան. Ընդդիմադիրներից շատերը կարծում են, թե ամեն ինչ գիտեն

«Քանի որ սա կուսակցական դպրոց է, ես այնուամենայնիվ պիտի հասկանամ, թե ինչ են ակնկալում լսել, եթե դա ուղղակի քարոզչություն է, ապա ես այդ դաշտում չկամ»,-վստահեցրեց Սաֆարյանը։

Իսկ առհասարակ քաղաքական դպրոցի մասին նա վատ կարծիքի չէ, քանի որ ծանոթ է եվրոպական փորձին։

«Ինչքան էլ թերահավատորեն վերաբերվենք նրան, թե ինչպես կծառայի դպրոցը այն նպատակին, ինչին ծառայում են եվրոպական այլ կուսակցությունների գրասենյակներ, միևնույն է, կրթվելու անհրաժեշտությունը ես միայն կարող եմ ողջունել»,-ասաց նա։

Նրա խոսքով` ավելի լավ է կուսակցությունն այսպես համալրվի նոր անդամներով, քան պարտադրաբար։

 

Լրահոս
0