00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ. Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելը վկայում է Իսլամական պետության թուլանալու մասին

© DIRK WAEM / BELGA / AFP Серия терактов в Бельгии
Серия терактов в Бельгии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետրոսյանը կարծում է, որ ԻՊ-ի դիրքերը թուլացել են, և նա ահաբեկչությունների միջոցով փորձում է ապացուցել, որ կառույցը դեռ մարտունակ է, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Նախորդ տարի Փարիզում, օրեր առաջ Ստամբուլում, ինչպես նաև նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները նույն շարքից են, դրանց ետևում կանգնած է «Իսլամական պետությունը», կարծում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նա գտնում, որ աշխարհում ահաբեկչական վտանգի աննախադեպ բարձր մակարդակի պատճառն ԻՊ գործունեության արդյունքում ծայրահեղական տրամադրությունների աճն է հատկապես այն երկրներում, որտեղ կան մահմեդական համայնքներ։ Իսկ Բրյուսելի և Ստամբուլի ահաբեկչությունները նա կապում է ԻՊ նոր մարտավարության հետ։

«ԻՊ-ն փոխում է իր գործելաոճը, քանի որ գտնվում է վատ վիճակում` կորցնում է տարածքներ, սկսվել է դասալքություն, և իր դիրքերն առնվազն քարոզչական ու հոգեբանական դաշտերում պահելու համար նա դիմում է նման ծայրահեղ քայլերի` ահաբեկչական գործողությունների`ապացուցելու համար, որ կառույցը դեռ մարտունակ է և կարող է պատասխան տալ իր հակառակորդներին հենց իրենց տարածքներում»,- կարծում է արաբագետը։

Ըստ արաբագետի` այժմ ամենավտանգավոր վիճակում հայտնվել է հենց Եվրոպան, քանի որ փախստականների հոսքն ուղղվում է եվրոպական տարածք։ Եվրոպական երկրները, որոնք 4-5 տարի առաջ բացեցին իրենց սահմանները` թույլ տալով իրենց երկրներում ապրող ծայրահեղական գաղափարներ ունեցող մահմեդականներին` գնալ և Սիրիայում պայքարել գործող վարչակարգի դեմ, հիմա քաղում են այդ ժամանակ իրականացրած քաղաքականության պտուղները։

«Այդ նույն ծայրահեղականները, որոնք ժամանակին գնացին Մերձավոր Արևելք, այսօր մարտական և գաղափարական տեսանկյունից ավելի զինված վերադառնում են ու իրականացնում ահաբեկչական գործողություններ իրենց կառավարությունների դեմ։ Այդ սպառնալիքի մասին բազմիցս է բարձրաձայնվել ու զգուշացվել»,- նշեց Պետրոսյանը։

Նա գտնում է, որ Բելգիան ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից բավական խոցելի վիճակում է։ Այստեղ կա երկու կարևոր հանգամանք` մահմեդական ստվար համայնքը, որն ապրում է Բրյուսելում, այստեղից բավական մեծ արտահոսք է եղել Մերձավոր Արևելք, և այդ մարդիկ այժմ վերադառնում են Բելգիա։

«Մյուս հանգամանքն այն է, որ Բրյուսելը համարվում է Եվրամիության կենտրոնը, և դա հոգեբանական և քարոզչական տեսանկյունից բարձր նշանակություն ունի ահաբեկիչների համար։ Նման գործողություններ իրականացնելով Բրյուսելում` նրանք ցույց են տալիս, որ կարող են հարվածել ու խոցել Եվրոպայի սիրտը` Եվրամիության մայրաքաղաքը»,- կարծում է արաբագետը։

Пострадавший в результате взрыва в брюссельском метро получает первую помощь - Sputnik Արմենիա
Բրյուսելի ահաբեկչությունները 31 մարդու կյանք են խլել, 250 մարդ վիրավոր է
Ըստ նրա` եթե վերջին երկու տարիներին ԻՊ-ն և նրա քաղաքականությունը շատ մեծ տեղ էր զբաղեցնում համաշխարհային մեդիադաշտում, ապա սիրիական հակամարտությունում Ռուսաստանի, նաև ԱՄՆ-ի և Արևմուտքի վճռորոշ քաղաքականությունից հետո այս կառույցի մասին տեղեկատվությունն էականորն նվազել է։ Այսինքն` ԻՊ-ի դերը նախկինում ուռճացված էր, իսկ այսօր իր նշանակությամբ այն տեղն է զբաղեցնում, որը պետք է ունենար։

«Կառույցի դերակատարության ուռճացմանը նպաստել է ոչ միայն արևմտյան գերտերությունների քաղաքականությունը, համաշխարհային ԶԼՄ-ները նրան վերագրել էին մի դեր, մի սպառնալիք, որն այնքան էլ չէր համապատասխանում կազմակերպությանը։ Ինչ վերաբերում է վերջին գործողություններին, ապա ԻՊ-ն, դրանք իրականացնելով, նաև քարոզչական նպատակներ է հետապնդում»,- համոզված է Պետրոսյանը։

Նրա կարծիքով` 2014թ.-ին, երբ ԻՊ-ն նոր էր հռչակվում, ամբողջ աշխարհը, ուռճացնելով այս կառույցից բխող սպառնալիքը, խոսում էր նրա ընդլայնման, հսկայական տարածքներ գրավելու, անգամ Եվրոպայից, Ռուսաստանից տարածքներ գրավելու մասին։ Այնինչ, Պետրոսյանի համոզմամբ, Եվրոպայում ահաբեկչական գործողություններ կատարելը նրա իրական հնարավորություններն են, դրանից ավել այդ կառույցը չի կարող սպառնալիք լինել աշխարհի համար։

 

 

Լրահոս
0