ԵՐԵՎԱՆ, 23 մարտի- Sputnik. Երեքշաբթի Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճգնաժամային կենտրոնին։
Երեքշաբթի` տեղի ժամանակով 08։00-ին երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում։ Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործարկել մահապարտ-ահաբեկիչը։ Երրորդ պայթյունը գրանցվել է Մալբեկ կայարանում` գնացքում։ Բելգիայի վարչապետը պայթյուններն անվանել է ահաբեկչական գործողություններ։ Հարձակման պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։