ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Բրյուսելի մետրոյում պայթյունի ժամանակ գտնված տղամարդը շոկի մեջ է, Բելգիայի մայրաքաղաքից Sputnik Արմենիային հայտնեց մեր գործընկեր Ռուզան Ամիրջանյանը։
Նա հայտնեց, որ մետրոյում այդ պահին եղել է իր ընկերուհու ամուսինը։ Լրագրողի խոսքով` նրա բախտը պարզապես բերել է, քանի որ նա գնում էր հենց «Շուման» կայարան։ Այժմ պայթյունի ականատեսը շոկի մեջ է, ոչ ոքի հետ չի ուզում խոսել։
Ամիրջանյանը հայտնեց նաև, որ քաղաքում շատ են մինչև ատամները զինված զինվորականները, սակայն բոլորն էլ հասկանում են, որ դա լուրջ արդյունք չի տա, որովհետև ոչ ոք չգիտի, թե ամբոխի միջից ով իրեն կպայթեցնի։
Մարտի 22-ին պայթյունների շարք է գրանցվել Բրյուսելում։ Երկու պայթյուն որոտացել է օդանավակայանում, մեկը` մետրոյում, կան զոհեր։