00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
11:47
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտավազդ Փելեշյանը հայրենիքում տուն կունենա

© Sputnik / Асатур Есаянц Артавазд Пелешян
Артавазд Пелешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանճարեղ ռեժիսոր, դոկումենտալիստ, դիստանցիոն մոնտաժի հեղինակ Արտավազդ Փելեշյանի մեծ ցանկությունն է ապրել և ստեղծագործել Հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի —Sputnik. Իմանալով Մեծ արվեստագետի գողտրիկ այս ցանկության մասին և գնահատելով նրա վաստակը վավերագրական կինոյի ասպարեզում` պետությունն անակնկալ է մատուցել նրան: Արտավազդ Փելեշյանը Հայաստան այցելելիս բնակվում էր դստեր տանը, այժմ նա կունենա իր սեփական տունը հայրենիքում:

Որոշումը կայացվել է Երևանի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանին բնակարանը կտրամադրվի անհատույց սեփականության իրավունքով։

Известный советский и армянский кинорежиссер-документалист Артавазд Пелешян на красной дорожке кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
«Հը՞, ոնց որ նայվեց, չէ՞». Արտավազդ Փելեշյանի արձագանքն իր ֆիլմերի ցուցադրությունից հետո

Խորհրդային հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ (Արթուր) Փելեշյանը ծնվել է 1938 թ.-ի փետրվարի 22-ին Գյումրիում։ Մինչև 1963 թվականը Փելեշյանն ապրել է Վանաձորում։ 1963-1967 թթ.-ին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Լեոնիդ Կրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։

Փելեշյանի ամենահայտնի ֆիլմը «Տարվա եղանակներն» է, որի օպերատորն է Միքայել Վարդանովը։ Փելեշյանի սցենարով Վարդանովը նաև բեմադրել է «Աշնանային հովվերգություն» ֆիլմը։ Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը» մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր։

1988 թվականին հրատարակվել է «Իմ կինոն» գիրքը, որտեղ զետեղված են տեսական Փելեշյանի աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրել է խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանը` երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն։

Ուսանելու տարիներին Փելեշյանը նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։

1969 թ.-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից։ Փելեշյանը նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

 

Լրահոս
0