00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին մեդալը, այն էլ` ոսկի

© armnocВаршам Боранян
Варшам Боранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիգայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը, նվաճելով մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում զբաղեցրեց երկրորդ տեղը

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Իրենց առաջին մեդալները նման ներկայացուցչական մրցույթում նվաճեցին առաջնության հաղթող Վարշամ Բորանյանը և բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը։

-Վարշամ, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Դու միշտ մոտ ես եղել մեդալ նվաճելուն, վերջապես դա հաջողվեց:

— Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ճիշտ է` ես մենապայքարային մարզաձևում եմ հանդես գալիս, բայց համարում եմ սա նաև թիմային հաղթանակ: Մեր մարզիչները, այդ թվում` հավաքականի և անձնական, մեծապես նպաստել են իմ հաջողություններին: Ես շնորհակալ եմ իրենց: Ինչ վերաբերում է մրցումներին ընդհանրապես, ապա, իրոք, ես մոտ եմ եղել մեդալ նվաճելուն, մասնավորապես 2014 թվականին միայն վնասվածքի պատճառով չկարողացա հասնել նպատակիս: Կարծես թե Աստված չէր ուզում այն ժամանակ, որ ես հաղթեմ: Հիմա, փառք Սստծո, կարողացա աշխատանքիս արդյունքը տեսնել:

- Ռիգայի առաջնության ո՞ր գոտեմարտը կառանձնացնես:

— Պարզ է, որ բոլոր մենամարտերը կարևոր էին, բայց կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կառանձնացնեի: Ուժեղ մրցակիցներ էին, դժվար գոտեմարտեր անցկացրի: Հիմա հիշելով այդ գոտեմարտերը` ժպտում եմ, բայց գոտեմարտերից առաջ լրիվ այլ ձևով էի մտածում ու պատրաստվում:

-Եվրոպայի չեմպիոնի կոչումը պարտավորեցնո՞ղ է:

— Դե, իհարկե, արդեն բոլոր մրցումներում պետք է մտածես հաղթանակի մասին: Բայց ինչպես գիտեք, միշտ չէ, որ կարողանում ես հաղթել: Իմ քաշային կարգը (71կգ) օլիմպիական մրցումներում ընդգրկված չէ, ես դեռ կբավարարվեմ Եվրոպայի չեմպիոնի կոչումով: Կշարունակեմ մարզվել, հետո արդեն կտեսնենք, թե ինչ կլինի: Ժամանակը ամեն ինչ ցույց կտա:

Ռիգայի մրցումներում մեծահասակաների մրցաշարում իր առաջին մեդալը նվաճեց 75 կգ քաշային Կարապետ Չալյանը:

© Photo : official site of the NOC of RAԿարապետ Չալյան
Карапет Чалян - Sputnik Արմենիա
Կարապետ Չալյան

-Կարապետ, քեզ նույնպես շնորհավորում եմ բրոնզե մեդալի կապակցությամբ, փաստացի դու նոր հաղթանակներիդ հիմքը դրեցիր:

— Իրոք, կարելի է այդպես համարել: Բարձր կարգի մրցումներում սա իմ առաջին մեդալն է, և ես շատ ուրախ եմ: Կանեմ հնարավորինը, որպեսզի նոր հաղթանակներով ուրախացնեմ երկրպագուներիս:

-Դու հանդես ես գալիս Արսեն Ջուլֆալակյանի հետ նույն քաշային կարգում, չի՞ ճնշում այդ գործոնը:

— Ոչ: Հավաքականը մեկ ընտանիք է, իսկ մենք այդ ընտանիքի անդամներն ենք: Հիմա բոլորիս համար ամենակարևորն օլիմպիական վարկանիշ վաստակելն է: Իսկ թե ով հանդես կգա վարկանիշային մրցումներում, կորոշեն մարզիչները: Երկու դեպքում էլ ես շատ ուրախ կլինեմ:

-Բրոնզե մեդալի համար պայքարում դու մրցեցիր ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի հետ, ու ինչպես հետո նշեցիր` կրկնապատկված եռանդով էիր գոտեմարտում:

— Այո, դա այդպես է: Նախևառաջ` ես շատ լավ պատրաստ էի թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես: Ես Մուրսալիևի հետ այլ մրցումներում արդեն երկու անգամ գոտեմարտել էի ու երկու անգամ էլ` պարտվել: Շատ էի ուզում հաղթել, ու կարողացա դա անել` գոտեմարտելով ըստ նախապես մշակած ծրագրի: Ես շատ ուրախ եմ ձեռք բերած արդյունքի համար ու շնորհակալ եմ բոլորին, ովքեր կողքիս էին մինչև մրցումներն ու մրցումների ընթացքում:

 

 

 

Լրահոս
0