00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճարտարապետ. Նսեմացվում է Հանրապետության հրապարակի նշանակությունը

© Sputnik / Arpi BeglaryanПлощадь Республики. Ереван
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը «մաշվել են ու իրենց դարն ապրել». դրանք սեյսմիկ առումով վտանգավոր են ու քանդման ենթակա։ Իսկ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ անփույթ վերաբերմունքի պատճառով են այդ շենքերն անմխիթար վիճակում հայտնվում

Գոհար Սարգսյան, Sputnik

Քաղաքաշինության նախարարի համոզմամբ` նախախորհրդային ժամանակաշրջանի շենքերը հին են, ունեն 100-150 տարվա պատմություն, և դրանց վերականգնումը հնարավոր չէ։ Նա անդրադարձավ նաև Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին` Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի մասնակի ապամոնտաժմանն ու դա լիովին տրամաբանական համարեց` հիշելով եվրոպական փորձը։

«Փարիզի կենտրոնում, որտեղ շենքերը համարվում են պատմական հուշարձաններ, կյանքը կանգ էր առել. արգելվում էր դրանց ձեռք տալ: Հետագայում որոշում է կայացվել քանդել պատմական շենքերի առաջին, երկրորդ հարկերը՝ դրանք օգտագործելով որպես կոմերցիոն շինություններ»,-ասաց Նարեկ Սարգսյանը։

«Ինձ մի քանդեք», «Հիշողությունները չեն տեղափոխվում». Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի պաստառներին նման գրառումներ են թողել շինության քանդմանը դեմ ակտիվիստները։ Շինարարները նշում են, որ քանդում են շենքի այն հատվածը, որն ուշ է կառուցվել և վտանգ է ներկայացնում։ Խոսքը 1896 թվականի կառույց արական գիմնազիայի երկհարկանի հուշարձան-շենքին կից 1980-ականներին կառուցված երկհարկանի կցակառույցի մասին է։ Դա հուշարձան-շենքի մաս չէ ու նախանշվել է որպես ապամոնտաժման ենթակա հատված:

© Sputnik / Асатур Есаянц Ամիրյան 2
Старые здания Еревана - Sputnik Արմենիա
Ամիրյան 2

«Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ֆասադի ձախակողմյան հատվածը, այնուամենայնիվ, կքանդվի»,- այս մասին ասել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։

Թեմայի վերաբերյալ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ պետությունը, չկարողանալով պահել ու պահպանել հուշարձան-շենքերը, ստիպված է լինում հաշտվել մասնավորի քմահաճույքների հետ։

«Մենք այդպես էլ չընդունեցինք, որ հուշարձաններ կան, որոնք պետք է պահել` որպես մեր քաղաքի էջերից մեկը։ Եվրոպայում 500 տարվա շենք կա, որն այսօր օգտագործում են»,-ասաց Մկրտիչ Մինասյանը։

Նրան խիստ մտահոգում են նաև այն նոր շենքերը, որոնք գալիս են փոխարինելու հնին ու «աղտոտում քաղաքաշինական միջավայրը»։ Խոսքը մասնավորապես վերաբերում է փոքր կենտրոնին։

© Sputnik / Arpi BeglaryanՀանրապետության հրապարակ
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Հանրապետության հրապարակ

«Հանրապետության հրապարակը շրջապատված է բարձրահարկ շենքերով, որոնք նսեմացնում են հրապարակի նշանակությունը։ Չպետք է այդքան բարձր շենքեր լինեին, մեզ մոտ օկուպացիան գնաց քաղաքի կենտրոնի վրա»,-ասաց Մկրտիչ Մինասյանը։

Նա հավաստիացրեց, որ պարբերաբար նամակներ է հղում պատկան մարմիններ` մտահոգություն հայտնելով քաղաքի տեսքի վերաբերյալ, բայց արձագանք, որպես կանոն, չկա։ Նա ինքն էլ է հասկանում, որ հին շենքերի վերականգնումը «թանկ հաճույք» է, բայց չի էլ թաքցնում, որ համապատասխան քաղաքականության բացակայության արդյունքում են այդ շենքերը հասել նման վիճակի։

 

 

Լրահոս
0