00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահ. Հայաստանը և Հունաստանն առավելություն ունեն մի շարք ոլորտներում

© Пресс-служба Президента РАПрезиденты Армении и Греции Серж Саргсян и Алексис Ципрас
Президенты Армении и Греции Серж Саргсян и Алексис Ципрас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ երկրի կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ այցելության ընթացքում շատ բաց ու կառուցողական քննարկումներ է ունեցել իր հույն գործընկերների` նախագահ Պավլոպուլոսի և վարչապետ Ցիպրասի հետ:

© Пресс-служба Президента РАՍերժ Սարգսյան և Ալեքսիս Ցիպրաս
Президенты Армении и Греции Серж Саргсян и Алексис Ципрас - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան և Ալեքսիս Ցիպրաս

Քննարկվել են հայ-հունական հարաբերությունների ողջ օրակարգը, համագործակցության հեռանկարները:

«Երկուստեք կարևորեցինք սույն այցի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը, որոնք միտված են առողջապահության, բժշկագիտություն, մշակույթի, կրթության ու հետազոտությունների բնագավառներում մեր համագործակցության խորացմանը: Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեր երկրները մրցակցային առավելություն ունեն, ուստի պետք է առավելագույնս աշխատենք օգտագործել դա»,- ասաց նախագահը։

Ըստ նախագահի` երկու երկրների հարաբերությունների օրակարգում ամենաթույլ օղակն առևտրատնտեսական կապերն են։ Նա Ցիպրասին հավաստիացրեց, որ Հայաստանը խորապես շահագրգռված է բարեկամ Հունաստանի տնտեսական և քաղաքական կայունությամբ ու առաջընթացով:

Սարգսյանը գոհունակությամբ արձանագրեց, որ ռազմական ոլորտը դարձել է համագործակցության ավանդական ուղղություններից։ Նա շնորհակալություն հայտնեց Հունաստանի կառավարությանը` Հայաստանին քաղաքացիական և ռազմական կրթության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։

© Пресс-служба Президента РАՆախագահ Սարգսյանի այցը Հունաստան
Визит Президента Армении Сержа Саргсяна в Грецию - Sputnik Արմենիա
Նախագահ Սարգսյանի այցը Հունաստան

«Վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 200 հայ զինծառայող և սպա կրթվել է Հունաստանում։ Սա է այն հիմքը, որը թույլ է տալու ապագայում նորանոր հաջողություններ արձանագրել այս ոլորտում։ Մենք երբևէ չպետք է հեռանանք այն գիտակցումից, որ մեր երկու ժողովուրդների անվտանգությունը փոխշաղկապված է»,- նշել է նախագահը:

Սարգսյանը Հունաստանի հետ համագործակցությունը կարևորեց նաև Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համատեքստում, քանզի ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը թե՛ բարեփոխումների իրականացման առումով, թե՛ որպես տնտեսական խոշոր գործընկեր։

«Առանձնահատուկ կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին»,- ընդգծեց ՀՀ նախագահը։

Նա հայ-հունական բարեկամության հարատևման գործում ընդգծեց հունահայ համայնքի մեծ դերը: Ըստ նրա, հայ ժողովուրդը երբեք չի մոռանա ցեղասպանությունը վերապրած հայերին օգնության ձեռք մեկնած եղբայրական հույն ժողովրդի աջակցությունը։ Նա բարձր գնահատեց Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը այդ ծանրագույն հանցագործության ճանաչման և դատապարտման հարցում:

«Մեր ազգային ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ Հունաստանը վերահաստատեց այդ հարցում իր հանձնառությունը՝ ընդունելով Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագիծը (2014թ. սեպտեմբերի 9-ին), որով քրեականացվեց նաև Հայոց ցեղասպանության ժխտումը՝ օրինակելի ուղերձ հղելով համաշխարհային քաղաքակրթությանը: Հայաստանի ԱԺ-ն էլ իր հերթին 2015թ. միաձայն ընդունեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը: Սա վառ վկայությունն է նրա, որ համերաշխության ոգին դարեր շարունակ միավորել է ու միավորելու է մեր ժողովուրդներին»,- նշեց Սարգսյանը:

© Sputnik / Пресс-служба Президента РАՆախագահ Սարգսյանի այցը Հունաստան
Президенты Армении и Греции Серж Саргсян и Алексис Ципрас - Sputnik Արմենիա
Նախագահ Սարգսյանի այցը Հունաստան

Ըստ նախագահի` երկու երկրների բազմադարյա հոգևոր և մշակութային ընդհանրությունների մասին է վկայում նաև Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում բացված «Հայաստան. Արարատի ոգի» խորագիրը կրող ցուցահանդեսը:

«Բարեկամության ոգին պահպանելու տեսանկյունից նաև շատ կարևոր համարեցինք բարձրաստիճան փոխայցելություններն, ու հենց այս համատեքստում ես պարոն Ցիպրասին հրավիրեցի այցելել Հայաստան: Շատ ուրախ եմ, որ նա ընդունեց հրավերը, և մեկ անգամ ևս մենք անդրադարձանք այն խնդրի կարևորությանը, որ պետք է մշտապես աշխատել բարեկամության օգտին»,- հայտնեց Սարգսյանը:

Ըստ նախագահի` բարեկամությունը պետք է սնել, խթանել, որի ձևերից մեկն էլ հաճախակի հանդիպումներն են:

 

Լրահոս
0