00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ծրագրավորողները մեծ հարգանք են վայելում Կորեայում

© AFP 2024 / Ed Jones / AFPСеул
Сеул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղեկատվական համակարգերի ու տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները Հարավային Կորեայի հայ համայնքի հիմնական մասն են կազմում

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդ մասնագետները Հարավային Կորեայում իրենց արժանի տեղն ունեն, Sputnik Արմենիա պորտալին ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նա բարեկամության խորհրդարանական խմբի այցի շրջանակում վերջերս է եղել Հարավային Կորեայում։

«Կորեայի հետ տնտեսական համագործակցության մեծ հնարավորություններ կան, սակայն դրանք դեռ չեն իրականացվում։ Մենք հայտնեցինք, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումն ու Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը նոր հնարավորություններ են բերում», — ասաց Ֆարմանյանը։

Նրա խոսքով` առաջին հերթին, ներուժը վերաբերում է այն բնագավառներին, որոնք կապված են մարդկային կապիտալի, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։ Այս առումով կարևոր են նաև հանքարդյունաբերությունը, տնտեսության գիտական ճյուղերը։

«Երևանի ՋԷԿ-ի վերանորոգմամբ հիմնականում զբաղվում էին կորեացիները, և այսօր այդ ՋԷԿ-ն է, որ համեմատաբար էժան էներգիա է արտադրում», — ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` Հարավային Կորեայի «հայ համայնքի» հիմնական մասն են կազմում հենց երիտասարդներ մասնագետները։

«Նրանք մեծ մասամբ ՏՏ ոլորտի երիտասարդ աշխատակիցներ են, աշխատում են Samsung-ում ու մեծ հարգանք են վայելում։ Այնպես որ այդ բնագավառում մենք մեծ հեռանկարներ ունենք», — ասում է Ֆարմանյանը։

Պատգամավորը չբացառեց, որ Հայաստանում կարող են բացվել խոշոր կորեական ընկերությունների ներկայացուցչություններ` առավել ևս, հաշվի առնելով ժամային տարբերության օգտագործման հնարավորությունը (աշխատանքային ակտիվության ժամանակի ավելացումը)։

Պատգամավորի խոսքով` առաջիկայում նախատեսվում է ընդլայնել գործարար կապերը։ 2012 թվականին Հայաստանի նախագահի այցը Հարավային Կորեա կարելի է հետագա հարաբերությունների զարգացման խթան դիտարկել։

Ինչ վերաբերում է մշակույթի ու կրթության ոլորտի համագործակցությանը, ապա նա հիշեցրեց Երևանի Բրյուսովի անվան համալսարանում գործող կորեերենի ուսումնասիրման կենտրոնի մասին։ Սեուլի գլխավոր համալսարաններից մեկի ռեկտորի հետ էլ համաձայնություն է ձեռք բերվել` հայկական բուհերի հետ համագործակցելու մասին։

Ֆարմանյանին հաճելիորեն զարմացրել է այն փաստը, որ Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն Մինը շատ լավ է իմացել Հայաստանի պատմությունը։ Նույնիսկ իր գրքի մի գլուխը նվիրել է Հայոց ցեղասպանությանը։

Պատգամավորը հայտնեց, որ ամեն տարի ապրիլի 24-ին Կորեայի խորհրդարանի նիստերի դահլիճին կից սենյակում Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես է անցկացվում։ Բացի այդ, իրենց կորեացի գործընկերը նույնպես կողմ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ազգի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

 

Լրահոս
0