00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի շախմատային հերթական քայլը

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин встретился с министрами иностранных дел и обороны С. Лавровым и С. Шойгу
Президент РФ В. Путин встретился с министрами иностранных дел и обороны С. Лавровым и С. Шойгу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետաքրքիր է` ինչ է նշանակում Պուտինի կտրուկ և անսպասելի հրահանգը, որի համաձայն` բանակային ստորաբաժանումների հիմնական մասը դուրս է բերվելու Սիրիայի տարածքից

Արևմտյան ԶԼՄ-ները, իհարկե, կխոսեն այն մասին, որ Կրեմլն ընկրկեց, որ Պուտինը հնազանդվեց, որ պաշտոնական Մոսկվան կատարում է Արևմուտքի կարգադրությունը։

Դա հասկանալի է։ Նրանց գաղափարախոսական աշխատանքն է այդպիսին։ Բայց ի՞նչ է կատարվում իրականում։

Թվում է` Ռուսաստանը դասական հնարքի է դիմել, որի վրա է հիմնված նշանավոր ջիու-ջիցուն։ Հենց այն եղանակը, որի շնորհիվ հայտնի Սթիվեն Սիգալը ժամանակին սպրդում էր իրեն ուղղված հարվածից` հակառակորդի ուժն օգտագործելով հենց նրա դեմ։ Երբ պարզապես երկու մատով բռնում էր հակառակորդի դաստակից և նրան դուրս շպրտում մրցագորգից։

Ընդ որում` այս դեպքում էլ է Պուտինի մոտ բազմապլանային գամբիտ ստացվում, որի ընթացքում, առաջին հերթին, ամերիկացիները թուրքերի հետ զրկվում են Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զորքերի դեմ ռազմական ուժ կիրառելու հնարավորությունից։

Երկրորդ` քրդական զինված խմբավորումները, որոնցից մի քանիսն աջակցում են գործող նախագահին, մյուսները` ամերիկացիներին, երրորդները` թուրքերին, չորրորդները` այսպես կոչված «չափավոր» ընդդիմությանը, երկրի ղեկավարության հետ հայտնվում են երաշխավորության մեջ։ Երևելի երաշխիք էլ չէ, բայց, այսպես ասած, էլի ինչ-որ բան է…

Երրորդ` այնպես է ստացվում, որ Ստեֆան դի Միստուրի վերջին արտահայտություններն այն մասին, որ ապրիլին Բաշար Ասադի կողմից հայտարարված ընտրությունները չեն ընդունվի Արևմուտքի կողմից, կմնան օդից կախված։ Չէ՞ որ արևմտյան մասնագետների` ռուսների հետ գաղափարական պայքարի նախագծերը կտապալվեն, իսկ ռուսներն, անկասկած, կարծում են, որ Սիրիայի օրինական նախագահն ընտրություններ նշանակելու իրավունք ունի։ Մոսկվան արդեն դուրս է բերել զորքերը Սիրիայից` թողնելով միայն երկու բազա` ծովային և օդային` համապատասխան ենթակառուցվածքով և պաշտպանությամբ։

Զորքը Սիրիայից դուրս բերելու փաստը կոնկրետ և մանրակրկիտ հաշվարկված քայլ է դեռ չավարտված շախմատային պարտիայում։

Ռուսաստանի առաջնորդների եռյակը` Պուտինը, Լավրովն ու Շոյգուն, հեռուստատեսային ելույթներով ամեն ինչ և բոլորին իրենց տեղը դրեցին։ Թեկուզ այն պատճառով, որ իրականում Տարտուսում ու Հմեյմիում տեղակայված ռազմական բազաների կադրային կազմից բացի, Սիրիայում այլևս ոչ ոք չկա։ Ու նաև այն պատճառով, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի ցանկացած քանակությամբ զորքնը այնտեղ մտցնելու համար ամենաշատը մի քանի ժամ է պետք, եթե ոչ հաշված րոպեներ։

Մի խոսքով, սպասենք։ Սպասենք և մտածենք, մտածենք և սպասենք։ Մի բան գիտեմ։ Պուտին-Լավրով-Շոյգու եռյակի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զորքը դուրս է բերվում Սիրիայից, բոլորովին էլ պարզունակ չէ։ Ամեն դեպքում, այս եռյակը գիտի, թե ինչ է անում…

 

 

Լրահոս
0