00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեոնիդ Ենգիբարյանի գլխարկի անհետացման գաղտնիքը

© Sputnik / Asatur YesayantsШляпа Леонида Енгибарова
Шляпа Леонида Енгибарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ «տխուր» ծաղրածուն` մնջախաղաց, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանը, մարտի 15-ին կդառնար 81 տարեկան։ Նրա տաղանդի գաղտնիքը ոչ ոք այդպես էլ չկարողացավ բացահայտել, իսկ երկրպագուներն ու նրան անձամբ ճանաչած մարդիկ ասում են, որ Ենգիբարյանի անվան հետ առեղծվածներ են կապված

Անի Լիպարիտյան, Sputnik.

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Դերասան Մարսել Մարսոն Լեոնիդ Ենգիբարյանին «մնջախաղի հանճար» է կոչել։ Եվ նա չէր սխալվում. Ենգիբարյանը հանդիսատեսին ուրախացնել գիտեր, թեև նրա համարներից յուրաքանչյուրը փիլիսոփայություն, գաղտնիք ու խորը իմաստ էր պարունակում։

Գլխարկը կորավ

Լեոնիդ Ենգիբարյանի մորաքույրը` Եկատերինան, 80-ականներին Մոսկվայում «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանին էր փոխանցել իր զարմիկի կրկեսային պարագաներն ու իրերը։ Փոխանցել էր ու զգուշացրել` ձեզ մոտ չպահեք, դրանք ինչ-որ տարօրինակ էներգետիկա ունեն։

«Այն ժամանակ ես չհավատացի ասածին, այսօր էլ չեմ ուզում հավատալ։ Գուցե զուգադիպություն էր, բայց հենց այդ պահից սկսեցին տարօրինակ բաներ կատարվել»,- ասաց Մովսիսյանը։

Նա վերցրեց Ենգիբարյանի իրերն ու եկավ Երևան` նպատակ ունենալով կրկեսում Ենգիբարյանի անվան թանգարան բացել։

© Sputnik / Ani LiparityanԼեոնիդ Ենգիբարյանի տիկնիկը
Кукла Леонида Енгибарова - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ենգիբարյանի տիկնիկը

Որոշ հանգամանքներից ելնելով` ստիպված էր իրերը փոխանցել դերասանի եղբորը` ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանին, որն էլ խոստացավ Ենգիբարյանին նվիրված անկյուն ստեղծել Թատերական միությունում կամ կրկեսում։ Սակայն անսպասելի հիվանդացավ ու մահացավ։

«Գաղափարը օդում կախված մնաց, իսկ հիմա ես չգիտեմ, թե որտեղ են այդ իրերը` կոշիկները, հովանոցները, շապիկը, տաբատը, գլխարկները, ձեռնոցները… Այդ ամենը նա օգտագործում էր իր ելույթների ժամանակ։ Ինձ հետ էլ վատ բան եղավ։ Երկար ժամանակ պետք եղավ ապաքինվելու համար»,- ասաց Մովսիսյանը։

Վիրավորված հեռացավ

1995 թվականին Մեսրոպ Մովսիսյանը, հաղորդավարուհի Գայանե Փայտյանն ու կինոռեժիսոր Հովհաննես Հակոբյանը Ենգիբարյանի հոբելյանի կապակցությամբ որոշեցին ֆիլմ պատրաստել, սակայն տեսաերիզի պարունակությունն առեղծվածային կերպով ջնջվեց։

Ընդ որում, ժապավենի վրա երեք ֆիլմ կար, երկուսը մնացին, իսկ Ենգիբարյանին վերաբերող հատվածն անհետացավ։

«Իսկական առեղծված էր, թե ինչպես երկու կինոնկարի արանքում եղած ֆիլմը ջնջվեց։ Անհասկանալի է, թե ինչն էր պատճառը։ Իհարկե, կարող է` ինչ-որ մեկը ջնջած լիներ, սակայն անհնար է ջնջել երկու այլ ֆիլմերի արանքում եղած տեսագրությունը»,- ասաց կինոռեժիսոր Հովհաննես Հակոբյանը։

«Նա ուրախություն էր պարգևում մարդկանց։ Բայց ինչու՞ այդպես եղավ, չգիտեմ… Եթե առեղծվածների հավատանք, ապա կարծում եմ, որ նա աշխարհից  հեռացավ նեղացած։ Եվ ինչպես մի անգամ ասաց դերասան Ռոլան Բիկովը, նա գիսաստղ էր, որն անցավ Երկրի կողքով ու լուսավորեց իր ճանապարհը»,- ասաց Մովսիսյանը։

Չնայած բոլոր առեղծվածային հանգամանքներին` Ենգիբարյանը լուսավոր մարդ էր։

© Sputnik / Asatur YesayantsԼեոնիդ Ենգիբարյանի լուսանկարները
Фотографии Леонида Енгибарова - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ենգիբարյանի լուսանկարները

Տժվժիկ էր սիրում ու գեղեցիկ աղջիկներին

Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը հիշում է, որ Ենգիբարյանը երաժշտություն էր շատ սիրում, հատկապես` Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, հաճախ ռուսական հայտնի երգեր էր երգում։ Նա անչափ շատ էր սիրում գեղեցիկ աղջիկներին։

«Ենգիբարյանը պաշտում էր աղջիկներին։ Գեղեցկուհիներին.. Չէ, դա այն չէ, ինչ կարող են մտածել շատերը, որևէ գռեհիկ բան չկար։ Որպես նկարիչ` սիրում ու գնահատում էր կնոջ գեղեցկությունը և ամեն օր մեծ թվով կանանց հետ էր շփվում»,- պատմում է Պետրոսյանը։

Հիշում է, որ Ենգիբարյանն անգամ մի վայրկյան ազատ ժամանակ չուներ, առավոտից փորձ էր անում, երեկոյան երկու-երեք կամ նույնիսկ ավելի շատ ներկայացումներ էր տալիս, իսկ եթե ազատ րոպե էր գտնում, պարզապես շփվում էր մարդկանց հետ։

Եվ հետո նա տժվժիկ էր շատ սիրում։ Ամեն անգամ, երբ իմանում էր, որ Սոս Պետրոսյանի մայրը տժվժիկ է պատրաստել, հյուր էր գնում նրանց։

Երկրագունդն ափի մեջ

Ենգիբարյանի ելույթների ժամանակ դահլիճում սովորաբար ասեղ գցելու տեղ չէր լինում։ Բազմակողմ ու տաղանդավոր համարները մինչ օրս էլ որևէ մեկը չի կարողացել կրկնել։ Պետրոսյանի խոսքով` նա կարողանում էր կատարել կրկեսային բոլոր հնարքները, անգամ` բարդ ակրոբատիկ շարժումները։

«Ենգիբարյանին հաճախ էին այս կամ այն քաղաք հրավիրում նրա ծրագրով գումար «աշխատելու» համար։ Պետք է որոշակի պլան կատարեին, ու Ենգիբարյանն էլ չէր մերժում նրանց»,- ասաց մեր զրուցակիցը։

© Sputnik / Asatur YesayantsՍոս Պետրոսյան
Директор и художественный руководитель ереванского цирка Сос Петросян - Sputnik Արմենիա
Սոս Պետրոսյան

Պետրոսյանը պատմում է, որ իր դիսերտացիայում անչափ շատ է խոսել Ենգիբարյանի մեծության մասին, սակայն այդպես էլ չի կարողացել բացահայտել նրա գաղտնիքը։ Նա մինչև հիմա էլ զարմանում է, թե ինչպես էր Ենգիբարյանն իր ելույթներում մի քանի բարդ հնարք միախառնում։ Իսկ հնարքներից յուրաքանչյուրը դրամատիկ ու խորը իմաստ ուներ։

«Ցավոք սրտի, նա չէր խղճում իրեն։ Ամբողջությամբ նվիրվել էր կրկեսին, անընդհատ պարապում էր և ելույթ ունենում։ Գուցե դա իմ ուսուցչի սխալն էր, բայց նա իզուր գնաց էստրադա։ Մեկ շաբաթվա ընթացքում մի քանի ուղևորություն էր ունենում, հենց այդ պատճառով էլ սիրտը չդիմացավ ծանրաբեռնվածությանը… Ու կյանքից հեռացավ 37 տարեկանում»,- ասում է Պետրոսյանը։

Մեծ արտիստի 81-ամյակի կապակցությամբ Պետրոսյանն ու գործընկերները որոշել են բեմադրել «Ծափահարությունները շարունակվում են» ներկայացումը, որը հանդիսատեսին կհիշեցնի «աշունը սրտում պահած» ծաղրածուին։

Ենգիբարյանը գրել է. «Կրկեսում մարդիկ բարդ հնարքներ են կատարում։ Նրանք թռչում են գմբեթի տակ, տասնյակ առարկաներով աճպարարություն անում և կանգնում են ձեռքերի վրա։ Սովորելը բարդ է ու դժվար… Այդ ամենը, իհարկե, ծանր է, և ամեն դեպքում վաղ թե ուշ մոռացվում է։ Բայց միայն մի բան երբեք չի մոռացվում, երբ հենված կանգնում ես երկու ձեռքի վրա, հետո մի ձեռքդ աստիճանաբար պոկում ես հատակից և հասկանում, որ երկրագունդն ափիդ մեջ է»։

Ռուսաստանում Ենգիբարյանին ռուս են համարում, Հայաստանում` հայ, Եվրոպայում` եվրոպացի։ Իրականում նա աշխարհի քաղաքացի էր` բարի և խոցելի, լուսավոր և թախծոտ։ Մարդ, որը հովանոցը ձեռքին և հույսը սրտում քայլում էր բարակ պարանի վրայով, իսկ պարանը հյուսված էր ցանկություններից, տխրությունից ու սիրուց։

 

 

Լրահոս
0