00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աթոռակռիվ, թե գաղափարական պայքար. Թամանյանն ընդդեմ թանգարանների միավորման

© Sputnik / Асатур ЕсаянцМузей-институт Александра Таманяна
Музей-институт Александра Таманяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Թամանյանի թանգարան–ինստիտուտն» ու «Ճարտարապետության ազգային թանգարանը» միավորվելու շեմին են։ Քաղաքաշինության նախարարությունն ունի որոշման նախագիծ, որը պատրաստվում են ներկայացնել կառավարության հերթական նիստերից մեկում։ Այս որոշման մութ ու լույս կողմերն են ջրի երես հանում երկու թանգարանի տնօրենները

Գոհար Սարգսյան, Sputnik.

Թամանյանի թանգարան-ինստիտուտը մեզ «դիմավորեց» մթության մեջ։ Մի պահ տպավորություն էր, թե լույս չկա։ Միայն վայրկյաններ անց լույսը միացավ, բայց անհյուրընկալության տպավորությունն արդեն ստեղծված էր։

Թանգարանում մոտ 2 ժամ անցկացնելով` հանդիպեցինք ընդամենը մեկ այցելուի, ով, ինչպես պարզ դարձավ, «5 րոպեով էր մտել», առանձնապես թամանյանական ճարտարապետությամբ հետաքրքրված էլ չէր։

«Ես քիչ ժամանակ ունեմ, եթե կարելի է արագ պատմեք»,-գիդին խնդրեց ճանապարհին թանգարան մտած աղջնակը։

Թանգարանի միակ գիդը պատմեց, որ հատկապես ձմռանը օրեր են լինում, որ մեկ այցելու էլ չի մտնում։ Իսկ գարուն-ամառ սեզոնի համար միջինացված թիվ կա` 10։

© Sputnik / Арам НерсесянԹամանյանի թանգարան–ինստիտուտ
Музей Александра Таманяна - Sputnik Արմենիա
Թամանյանի թանգարան–ինստիտուտ

Հետո միացավ Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը` Ալեքսանդր Թամանյանի ծոռը։ Հետաքրքրվեցինք` արդյո՞ք նրա համար թանգարանը բավարար գրավչություն ունի, տնօրենը բացասական պատասխան տվեց։ Բայց դա պայմանավորեց ֆինանսական սղությամբ։

«Այն գումարը, որը հատկացվում է տարեկան գործունեության համար, որպես կանոն, չես կարող վերածել լրացուցիչ հաստիքի։ Օրինակ` մեզ այցելող դպրոցականն ունակ չէ գնահատել ճարտարապետական գրաֆիկայի հմտությունն ու կատարման որակը, նրան հետաքրքրելու լավագույն եղանակներից մեկը մանրակերտն է, բայց դա ունենալու համար էլ է գումար պետք»,-ասաց Հայկ Թամանյանը։

© Sputnik / Арам НерсесянՀայկ Թամանյան
Правнук Александра Таманяна Айк Таманян - Sputnik Արմենիա
Հայկ Թամանյան

Տեսակետներ են հնչել, օրինակ, ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանի կողմից, որ Թամանյանի թանգարանն իր գործառույթները լիարժեք չի իրականացնում։ Այդ պատճառով էլ միավորման անհրաժեշտություն է առաջացել։

«Շատ բան դեմ է առնում ֆինանսական հարցերին։  Այն աշխատավարձով, որը նշանակված է թանգարանի գիտաշխատողի համար, ես կարողանում եմ ներգրավել սահմանափակ գիտելիքներ ունեցող մարդկանց»,-ասաց նա։

Երկու թանգարանի միավորումը, ըստ մեր զրուցակցի, անթույլատրելի է, քանի որ այդ պարագայում ցուցադրության մեծ մասը նվիրված կլինի հայկական ճարտարապետությանը։ Իսկ «Թամանյանին նվիրված հատվածին կմնա տարածքի 5-10 տոկոսը»։

«Մենք կկորցնենք մի թանգարան, որը լիակատար է իր ցուցադրության անընդհատության տեսակետից։ Եթե հաստատությունը թերանում է իր գործառույթների կատարման գործում, կան եղանակներ այդ կացությունն ուղղելու, ընդհուպ մինչև տնօրենին փոխելը»,-ասաց Թամանյանը։

Մեր այն դիտարկմանը, որ, հակառակ նրա կարծիքին, Ճարտարապետների ազգային թանգարանի տնօրենը կողմ է միավորմանը, Թամանյանը դա տրամաբանական համարեց։

«Անուշ Տեր-Մինասյանին կարելի է հասկանալ, միավորվելու դեպքում եթե ամեն ինչ ընթանա ցանկալիի պես, նրա տնօրինած թանգարանի արժեքը կտրուկ կաճի։ Միանգամայն հասկանալի է, որ կողմ կլինի, նա փաստորեն դարձել է մի կազմակերպության տնօրեն, որը ծրագրել է կլանել մի ուրիշ կազմակերպություն, հետևաբար խոշորանալ»,-ասաց Թամանյանը։

Ինքը` Անուշ Տեր-Մինասյանը, կարծում է, որ թանգարանների միավորման դեպքում կստեղծվի հզոր թանգարան, որտեղ ներկայացված կլինեն հայ ճարտարապետության բոլոր մեծերը, որտեղ Թամանյանն իր արժանի տեղը կունենա։

© Sputnik / Асатур ЕсаянцՃարտարապետության ազգային թանգարան
Национальный музей-институт архитектуры  - Sputnik Արմենիա
Ճարտարապետության ազգային թանգարան

«Հայկ Թամանյանը պետք է ուրախ լինի, որ ամբողջ թանգարանը կոչվի Թամանյանի անունով. այլ հնարավորություններ կլինեն, այլ հանրահռչակում»,-ասաց Ճարտարապետության ազգային թանգարանի տնօրենը։

Անուշ Տեր-Մինասյանի խոսքում հակասություն նկատվեց. նա ասաց, որ այս թեմայով Թամանյանի հետ չի խոսել ու չի էլ զգացել, որ նա դեմ է։

Այդ ընթացքում Հայկ Թամանյանը սպասում է որոշման` կառավարություն մտնելուն։ Միաժամանակ խոստովանեց, որ չի կարողանա այդ գործընթացը կասեցնել։ Իսկ հետագա քայլերի մասին այս պահին նախընտրեց լռել։

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է 2002 թվականին, իսկ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը` 1990 թվականին։ Երկու հաստատություններն էլ գտնվում են կառավարության երրորդ մասնաշենքում։

 

 

Լրահոս
0