ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հայկական կողմը ցավակցում է Թուրքիայի մայրաքաղաքում հերթական ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Մենք ցավում ենք Անկարայում պայթյունի հետևանքով զոհերի համար։ Ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին», — Facebook սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի Ղիզիլայ շրջանում։
Պայթյունը որոտացել է Երևանի ժամանակով ժամը 20:45-ին ավտոբուսների կանգառում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկի մոտ: Ականապատ ավտոմեքենան պայթել է` գտնվելով երկու ավտոբուսի արանքում։