ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Առողջապահության նախարարը հայտնել է, որ տուժածներից 19-ը ծանր վիճակում են: Զոհերի թիվը հասել է 35-ի:
Պայթյունը որոտացել է Երևանի ժամանակով 20:45-ին, ավտոբուսների համար նախատեսված կանգառում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկի մոտ:
Ոստիկանության նախնական տվյալով՝ պայթել է երկու ավտոբուսի արանքում կանգնած մեքենան: Ավտոբուսներից մեկն ամբողջովին այրվել է:
Ռոյթերս գործակալությունը հայտնել է, որ պայթյունի հեղինակը կարող է լինել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կամ կուսակցության հետ կապ ունեցող մեկ այլ միավորում: