ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 32-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ զոհվել է 33 մարդ, սակայն հետո հայտնել է 32 զոհի մասին:
Պայթյունը որոտացել է Երևանի ժամանակով 20:45-ին, ավտոբուսների համար նախատեսված կանգառում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկի մոտ:
Ոստիկանության նախնական տվյալով՝ պայթել է երկու ավտոբուսի արանքում կանգնած մեքենան: Ավտոբուսներից մեկն ամբողջովին այրվել է:
Ռոյթերս գործակալությունը հայտնել է, որ պայթյունի հեղինակը կարող է լինել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կամ կուսակցության հետ կապ ունեցող մեկ այլ միավորում: