00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում քաղցկեղի բուժման նորագույն կենտրոն կբացվի

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցМедцентр ДВФУ приступил к ПЭТ-диагностике пациентов
Медцентр ДВФУ приступил к ПЭТ-диагностике пациентов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է Հայաստանում ստեղծված նոր կենտրոնի մասին, որը նորագույն տեխնոլոգիաների միջոցով կօգնի պայքարել քաղցկեղի դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. 2009 թվականից լուրջ աշխատանքներ են կատարվում, որպեսզի Հայաստանում ստեղծվի մի կենտրոն, որը համալրված կլինի համաշխարհային բոլոր չափանիշներին համապատասխան սարքավորումներով և որտեղ հնարավոր կլինի ախտորոշել ու բուժել քաղցկեղը:

Կենտրոնը կառուցվել է Երևանի Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի տարածքում: 2009 թվականին մեկնարկած ծրագիրը, որով նախատեսվում էր ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ստեղծել, հետագայում ընդլայնվեց և դարձավ Ուռուցքաբանության գերազանցության ազգային կենտրոն, որը պետք է նախնական տարբերակում ունենար երեք բաղադրիչ՝ տարբեր շենքերի տեսքերով, և այնտեղ պետք է տեղակայված լինեին նորագույն սարքավորումները:

«Առաջին բաղադրիչը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է, կան զուտ մեխանիկական ինստալյացիայի հարցեր, ամբողջ սարքերը տեղադրված են, և կենտրոնը կոչվում է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»,- գնահատելով կատարված աշխատանքները փոխնախարարը նշեց,-Միրիջանյանը:

Սա եզակի կենտրոն է Հայաստանի համար, որովհետև այդտեղ արտադրվելու է ֆտոր-18 իզոտոպ, որը հետագայում նույն կենտրոնի լաբորատորիայում դեղ է դառնալու: Այնուհետև նույն կենտրոնում այդ դեղը ներարկվելու է հիվանդին, և նա հետազոտվելու ու ախտորոշում ստանալու հնարավորություն է ունենալու:

Կենտրոնում նաև հետազոտական աշխատանքներ են իրականացվելու և, քանի որ այն գտնվում է Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի տարածքում, մի հատված էլ հատկացվելու է ֆիզիկոսներին, որպեսզի նրանք իրենց գիտական հետազոտություններն անցկացնեն:

Сусанна Серобян  с детьми - Sputnik Արմենիա
Եռյակ տղաների մայրը քաղցկեղին հաղթած Սուսաննա Սերոբյանն է

Փոխնախարարը վստահեցնում է, որ Հայաստանում մեծ ուշադրություն է հատկացվում օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարին, քանի որ երկրում քաղցկեղային հիվանդությունների հետևանքով գրանցված մահացությունների ընդհանուր թիվը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում սրտանոթային համակարգի հիվանդություններից հետո:

Այս կենտրոնում ախտորոշումներ են իրականացվելու: Բայց քանի որ այն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մի բաղադրիչ է, ապա այստեղ նաև կկառուցվի երկրորդ բաղադրիչը, որտեղ հնարավոր կլինի ճառագայթային բուժում իրականացնել: Կտեղադրվեն այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք կան ՌԴ-ի, Իսրայելի և Եվրոպայի մի շարք երկրներում: Այս բաղադրիչի գործարկումից հետո հայաստանցիները ստիպված չեն լինի բուժվելու համար գնալ այլ երկրներ:

Բարձրակարգ ու գերճշգրիտ սարքավորումներից և բուժման ժամանակակից մեթոդից օգտվելու հնարավորություն կունենան հայաստանցի բոլոր հիվանդները: Մահճակալների քանակը հաշվարկվել է հիվանդների թվի, հիվանդությունների զարգացման դինամիկայի և նույնիսկ գաղտնի շրջանում գտնվող հիվանդների մոտավոր քանակի բանաձևով: Բուժման համար նախատեսված վճարը, ըստ փոխնախարարի, շատ բարձր չի լինի:

«Պահանջարկն ամբողջությամբ բավարարվելու է: Կենտրոնը կառուցվում է հենց այդ նպատակով, որպեսզի սպասարկի Հայաստանի և ոչ միայն Հայաստանի բնակչությանը: Գներն էլ բավականին մատչելի են լինելու, համենայն դեպս՝ հետխորհրդային տարածքի համար»,- վստահեցրեց Միրիջանյանը:

Այսօր ՀՀ քաղաքացիներից շատերը լքում են իրենց երկիրը և ոչ մատչելի հետազոտություն անցնում այլ երկրներում: Իսկ նորաստեղծ կենտրոնը կօգնի, որ նրանք այստեղ՝ իրենց երկրում, ենթարկվեն անհրաժեշտ հետազոտության ու շարունակեն հետագա բուժումը: Երբ կենտրոնի ամբողջ ներուժն օգտագործվի, մասնագետները կկարողանան ընդունել նաև այլ երկրների քաղաքացիներին:

Կենտրոնը կնպաստի բժշկական զբոսաշրջության զարգացմանը: Իհարկե, գները նույնը չեն լինի, ինչ Հայաստանի քաղաքացիների համար: Սակայն ելնելով այն հանգամանքից, որ տարածաշրջանում նմանատիպ կենտրոններ կան Վրաստանի մայրաքաղաքում, Թուրքիայում, Ռուսաստանում, ապա արտասահմանցիներին բուժելու հարցում գնային ճկուն քաղաքականություն կիրականացվի:

Լրահոս
0