00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռյակ տղաների մայրը քաղցկեղին հաղթած Սուսաննա Սերոբյանն է

© Личная страница в ФБСусанна Серобян с детьми
Сусанна Серобян  с детьми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում համերգ է՝ գարնանային, տոնական: Բայց այս համերգում հերոսը ոչ գարունն է, ոչ էլ տոն կա նշելու: Սուսաննան և՛ համերգի կազմակերպիչն է, և՛ հերոսը: Նա մարդ է, ով հաղթել է քաղցկեղը, եռյակ տղաներին է մեծացնում ու օգնում է նաև ուրիշներին մենակ չմնալ, երբ դժբախտությունը թակում է դուռը:

Դիանա Հարությունյան, Sputnik.

Սուսաննային նայելով երբեք չես ասի, որ նա այնքան մոտ է կանգնած եղել մահին, որ հնարավոր չէ պատկերացնել: Թեև բավական է մի քանի բառ, ու հասկանում ես, որ գործ ունես մարդու հետ, ով հստակ գիտի՝ ինչ է ուզում այս կյանքից ու ինչ կարող է տալ ինքը կյանքին, որին, թվում էր, ստիպված պիտի լիներ հրաժեշտ տալ տարիներ առաջ: Պատմում է առանց ավելորդ հուզականության, խաղաղ.

«Մի օր լողանալիս սեղմեցի կուրծքս ու զգացի: Միանգամից զգացի, որ մի բան այն չէ ու չգիտեմ որտեղից, բայց հաստատ իմացա, որ լուրջ է: Գնացի բժշկի ու հաստատվեց` կրծքագեղձի քաղցկեղ: Գոյացությունը չարորակ էր: Բայց կանգնած լինելով մահվանն այդքան մոտ, որոշեցի ուղիղ նայել աչքերին ու ապրել: Բարեբախտաբար, շուտ հայտնաբերեցի, համապատասխան բուժում ու հիմա, ինչպես տեսնում եք, ձեր առջև եմ: Միֆ չէ, կանխարգելումը ամենալավ բուժումն է: Պետք է իմանալ, լավ իմանալ՝ ինչպես ինքնազննում կատարել, երբ գնալ բժշկի»։

Գործնական հագուստով, կարմիր շրթներկով: Սուսաննան հիմա եռյակ տղաներին է մեծացնում: Տղաները շատ սպասված էին. ամուսնության 10-րդ տարում էին ծնվել: Ծնվել էին, երբ բժիշկները բացառել էին մայրանալու հնարավորությունը: Հիվանդությանը հաղթելուց հետո, թերևս, նրանք միակն էին, որոնց նկատմամբ վերաբերմունքի վերաարժևորում տեղի չունեցավ: Իսկ ընդհանրապես նրա կյանքում փոխվեց ամեն բան: Սուսաննան կյանքն ավելի սիրեց ու որոշեց` չկա ավելի կարևոր բան, քան ուրիշներին օգնելը, որ մենակ չմնան մահվանն հանդիման, ավելին՝ որ ապրեն:

«Սկսեցի ինքս թռուցիկներ պատրաստել, տեղեկատվական գրքույկներ գրել ու տարածել: Ամենամեծ բացը իրազեկվածության պակասն է: Հիմա, երբ բժշկագիտությունը հսկայական քայլերով է առաջ գնում, մարդկանց դեռ թվում է, թե քաղցկեղը անհաղթահարելի է, վերջ, դատավճիռ է: Բուժման ընթացքում էլ շատերը հիասթափվում են, հուսահատվում: Ես հաստատ եմ ասում` շուտ կանխարգելեք ու կփրկվեք: Հետո պետք չէ դժբախտությունը միայնակ տանել, պետք չէ դրանից ամաչել: Դու մենակ չես. համերգը, որ կազմակերպում ենք, այդպես է կոչվում: Իրականում ոչ այդքան տոմսերի վաճառքից գոյացած գումարն է կարևոր, որքան հիվանդության դեմ պայքարող կանանց համախմբելը: Իսկ համերգից գոյացած գումարը կգնա անապահով հիվանդ կանանց բժշկական ծախսերը հոգալուն»:

© Личная страница в ФБՍուսաննա Սերոբյանի ընտանիքը
Сусанна Серобян с детьми - Sputnik Արմենիա
Սուսաննա Սերոբյանի ընտանիքը

Սուսաննա գիտեր, որ իրեն սպասում են: Սա ամենակարևոր փուլն է՝ հիվանդության հայտնաբերում, բուժում: Սպասում են առողջ մայրիկին երեխաները, սպասում են առողջ կնոջն ամուսինները, հայրերն ու մայրերը: Սպասում են աշխատավայրում, ուր հիվանդությունը հաղթահարելուց հետո բոլորովին ուրիշ եռանդով են մտնում: Կարևոր է իմանալ, որ դեռ առողջների շարքից քեզ չեն հանել:

Ապրել հնարավոր է. Սուսաննա Սերոբյանը գիտի սեփական օրինակով: Նա այդ ճանապարհը պատրաստ է ցույց տալ բոլորին ու անընդհատ: Կյանքը ուրիշ գույն է ստացել հիմա ու կարող է այդպիսին լինել անգամ, երբ քաղցկեղ ախտորոշումը միանգամից է շուռ տալիս կյանքդ:

Հ.Գ. Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը համարվում է կանանց շրջանում ամենատարածված հիվանդությունը: Աշխարհում, այդ թվում Հայաստանում, կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում յուրաքանչյուր 14-րդ կնոջ մոտ: Լավագույն բուժումն առայժմ համարվում է կանխարգելումը: Կանխարգելել հնարավոր է վաղ հայտնաբերման դեպքում: Վաղ հայտնաբերում հաստատ հնարավոր է: Պետք է պարզապես գոնե տարին մեկ անգամ գնալ բուժզննման:

 

Լրահոս
0