00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ձերբակալեցին երեխայի գլուխը կտրած դայակին

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցПолиция России
Полиция России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղմկահարույց դեպքի ականատեսները պատմել են, թե երեխային սպանած կինն ինչպես է իրեն պահել ձերբակալության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի- Sputnik. Մոսկվայի փողոցներից մեկում ձերբակալված կնոջ ձեռքում երեխայի գլուխ է եղել, կինը գոռացել է «Ալլահ աքբար» և խոսել ինքն իր հետ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին են պատմել առևտրի կետերի աշխատակիցները, ովքեր աղմկահարույց դեպքի ականատեսն են դարձել։

«Նա մոտեցավ մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մուտքին, ձեռքին` կարմիր տոպրակ, որի միջից հանեց երեխայի գլուխը։ Նա երկար ժամանակ քայլում էր փողոցով և ինչ-որ բան էր գոռում, բայց ոչ ոք չէր մոտենում նրան. բոլորը վախենում էին»,- պատմել է պատահարի ականատեսներից մեկը։ Մեկ այլ ականատեսի խոսքով` կինը փողոցում կտրած գլուխը ձեռքին քայլել է շուրջ 20 րոպե, մինչև նրան ձերբակալել են։

Համացանցում հրապարակված տեսագրություններից դատելով` կինը խոսել է ռուսերեն և սպառնացել անցորդներին։

Работа вневедомственной охраны ГУ МВД России - Sputnik Արմենիա
Դայակը սպանել է երեխային

Ականատեսի խոսքով` արդեն մի քանի րոպե անց հայտնվել է ոստիկանը, բայց երբ փորձել է մոտենալ, կինը ճչացել է, որ հանկարծ չմոտենա, այլապես «ինքը կպայթի»։

«Ավելի ուշ հայտնվեցին մյուս ոստիկանները և փակեցին մայթը` արգելելով, որ որևէ մեկը մոտենա կնոջը, իրենք նույնպես չէին մոտենում, հետո ժամանեցին ոստիկանական մեքենաները, նրան ձերբակալեցին»,- պատմել է ականատեսներից մեկը։

ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տվյալով` կնոջ սպառնալիքները կեղծ են եղել. ոստիկանները ռումբ չեն հայտնաբերել։

ՌԴ ՔԿ տեղեկատվության համաձայն՝ դայակն անհայտ պատճառներով կտրել է երեխայի գլուխը, հրկիզել երեխայի ծնողների բնակարանը և փողոց դուրս եկել ոչ ադեկվատ վիճակում։

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, կինն Ուզբեկստանի քաղաքացի է: Եթե նա մեղսունակ ճանաչվի, ապա նրան երկարաժամկետ ազատազրկում է սպառնում։

 

 

Լրահոս
0