ԵՐԵՎԱՆ, 29 փետրվար — Sputnik. Մարսի շրջանաձև համայնապատկերը կարելի է տեսնել NASA-ի հրապարակման շնորհիվ։ «Կարմիր մոլորակը» նկարահանվել է Mars Pathfinder ավտոմատ կայանի շնորհիվ, որը Sojourner ռովերով Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել 1997 թվականին:
Տեսագրությունում երևում է ոչ միայն Մարսի բնապատկերը, այլև Sojourner ռովերը:
Գիտնականների համար Մարսը, չնայած մեծ թվով հետազոտական աշխատանքներին, նախկինի պես մնում է տիեզերքի ամենախորհրդավոր մոլորակը: