ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է ՏԿԱԻ նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը 29-2-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Մասնավորապես Սյունիքում մարտի 2-ին կգրանցվի գրեթե ամառային եղանակ` 24 աստիճան տաքություն: 20 և ավելի աստիճան տաքություն է սպասվում նաև Տավուշում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում:
Քամին կլինի արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին սպասվում է անձրև:
Մայրաքաղում ևս տաք եղանակ է, մասնավորապես մարտի 2-ին կգրանցվի 20 աստիճան տաքություն, իսկ այսօր ցերեկը կանխատեսվում է 16-18, երեկոյան` 10-12 աստիճան տաքություն: