00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարող է պատահի` մեզ հետևում են

© Sputnik / Asatur YesayantsРегистрация на Facebook
Регистрация на Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե դեռ կարծում եք, որ ձեր աքաունթը պաշտպանված է և գտնվում է ձեր տնօրինության տակ, այդ դեպքում պետք է ընթերցեք մեր հոդվածը, որովհետև հենց դուք կարող եք լինել այս նյութի հերոսներից մեկը։ Sputnik Արմենիայի աղբյուրը թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի սոցիալական ցանցերում ամենատարածված գաղտնագրերի մասին

Լաուրա Սարգսյան, Sputnik

Համացանցի և սոցիալական ցանցերի դարաշրջանում մարդու կյանքի առավել անձնական երևույթը դարձել է գաղտանգիրը։ Հավաքելով այս կամ այն սոցցանց մտնելու գաղտնագիրը` շատերը չեն մտածում, որ սահմանափակվելով ծննդյան տարեթվով կամ ազգանունով` ընկնում են վտանգված խմբի մեջ, ավելի ճիշտ` բարի և չար հաքերների ձեռքը։

Հետազոտության արդյունքների համաձայն` Հայաստանում օգտատերերի շրջանում ամենատարածված գաղտնագիրն է «123456», երկրորդ տեղում է «4321»-ը։ Հնարավոր է` մեր բնակչությունն առանձնահատուկ սեր է տածում է թվերի նկատմամբ։ Երրորդ տեղում է «Superboy» ծածկագիրը, որն առավել հաճախ օգտագործում են տղամարդիկ։

Այստեղից հետևություն. կամ տղամարդիկ չեն կարող ավելի լավ ինչ-որ բան հորինել, կամ ուղղակի տառապում են նարցիսիզմով։ Չորրորդ և հինգերորդ տեղերը կիսում են «Gamekiller»-ը և «Sexkiller»-ը։ Վեցերորդ տեղը զբաղեցնում է ամենապարզ, ամենածույլ մարդկանց սիրելի «Asdfgh» գաղտնագիրը։

Դրանով գաղտնագրերի ցուցակը չի եզրափակվում։ «Ամենագիտակցված» գաղտնագրերը երեխաների անունները և ծննդյան օրերն են։ Մեկ այլ ծայրահեղություն է, երբ օգտատերերը վերցնում են իրենց ազգանունների առաջին տառերը և ավելացնում լրիվ անունը։ Ելնելով Գրիգորյան ազգանվան տարածվածությունից` 14-րդ տեղը զբաղեցնում է «Grig և անունը» գաղտնագիրը, օրինակ` GrigVartush։ Հայաստանում ամենատարածված գաղտնագրերի ցանկը եզրափակում են սեփական հեռախոսահամարները։

Միաժամանակ մեր երկրի իգական սեռի ներկայացուցիչները նախընտրում են ծննդյան ամսաթվերը ներառող, իսկ տղամարդիկ` «Superman», «Sexloveyou» և այլ ծածկագրերը։

© Sputnik / Արաքս ՍարգսյանՀայաստանի սոցիալական ցանցերում ամենատարածված գաղտնագրերը
Հայաստանի սոցիալական ցանցերում ամենատարածված գաղտնագրերը - Sputnik Արմենիա
Հայաստանի սոցիալական ցանցերում ամենատարածված գաղտնագրերը

Մեր տվյալներով` ամենակարճ գաղտնագիրը կազմված է 4 նիշից, իսկ ամենաերկարը` 15։

Ավելի հեշտ է կոտրել ծննդյան ամսաթվերով, հեռախոսահամարներով, ընտանիքի անդամների անուններով գաղտնագրերը։ Ավելի բարդ է կոտրել թվերի, նիշերի և տարբեր տառերի համադրությամբ կազմված գաղտնագրերը։

Որպես օրինակ` մեր աղբյուրը բերեց ամենաբարդ ծածկագրերից մեկը` «X44u66x88z887#zzC%"» և նշեց, որ լավ գաղտնագիրը պետք է կազմված լինի առնվազն 12-14 նիշից։

Հետևեք ձեր գաղտնագրերին և հիշեք, որ Հայաստանն, անցյալ տարվա տվյալներով, հայտնվել է համակարգչային վիրուսներով վարակվելու մակարդակով 20 երկրների ցուցակում` զբաղեցնելով 5-րդ տեղը Վիետնամից, Բանգլադեշից, Ռուսաստանից և Մոնղոլիայից հետո։

 

Լրահոս
0