00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկ Օզանյանի անհայտ սերը

© Photo : Public domainАндраник Озанян
Андраник Озанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
151 տարի առաջ ծնվել է զորավար Անդրանիկ Օզանյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նրա արտամուսնական զավակի և անհայտ սիրո մասին պատմեց հրամանատարի ազգական Էդիկ Ալեքսանյանը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ամեն ինչ սկսվեց, երբ մի անգամ ինձ մոտ եկավ մի տարեց կին։ Պարզվեց` նա ինձ երկար էր փնտրել։ Հանդիպման ժամանակ մոտեցավ և գրկեց հարազատի պես։

Андраник Озанян со своим войском в Эчмиадзине, 1919г. - Sputnik Արմենիա
Հովհաննես Թումանյանի նամակը Զորավար Անդրանիկին

Իրավիճակն ավելի պարզ դարձնելու համար նշեմ, որ հորս անունը Վրեժ է, և նա ազգակցական կապ ունի Անդրանիկ Օզանյանի հետ։ Հայրս շատ լավ գիտեր, որ իր անունը հենց Անդրանիկն է Վրեժ կնքել։

Տիկին Սաթենիկը ծնունդով Թբիլիսիից էր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա գթասրտության քույր է եղել Անդրանիկ Օզանյանի կամավորական ջոկատում։

Անդրանիկն ու Սաթենիկը սիրահարվել են և երեխա ունեցել, որի անունը նույնպես Վրեժ է եղել։ Ամենայն հավանականությամբ, այդ երեխան ծնվել է 1915-1916թթ.-ին։

Սաթենիկը 6 ամսական երեխայի հետ մեկնել է Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) և երեխային հանձնել մեկ այլ ընտանիքի, իսկ ինքը մեկնել ռազմի դաշտ։ Պատերազմից հետո երեխայի հետ կապը կորցրել է։

Հետո գնացել է Օդեսա, ամուսնացել, երկու երեխա ունեցել և զբաղվել թատերական գործունեությամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է ընտանիքին. երեխաներն ու ամուսինը մահացել են, ու նա վերադարձել է Հայաստան, որտեղ հողին է հանձնել ընտանիքի մահացած անդամների աճյունները։

Ուջանի միակ դպրոցի տնօրենը պատմեց, թե ինչպես են տեղադրել Անդրանիկի կիսանդրին - Sputnik Արմենիա
Թե ինչպես ուջանցիները փրկեցին Զորավար Անդրանիկի հուշարձանը

Այդ ժամանակ նա մտերիմ է եղել թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Վահրամ Փափազյանի հետ։ Փափազյանի աջակցությամբ նա բնակարան է ստացել Երևանում։

Հետո սկսել է որոնել իր կորած երեխային` Վրեժին։ Որոնումների ժամանակ նա իմացել է իմ մասին և կարծել, թե ես իր թոռն եմ` Վրեժի որդին։

Մենք հանդիպեցինք, ես նրան պատմեցի, որ իսկապես Վրեժի որդին եմ, բայց նրա թոռը չեմ։ Քանի որ հայրս ծնվել է նրա որդու ծնվելուց առաջ։

Դժբախտաբար ես այդ կնոջն ընդամենը երկու անգամ հանդիպեցի։

Հերթական հանդիպման ժամանակ ես նկատեցի, որ նրա ձեռքը փաթաթված էր։ «Ի՞նչ է եղել Ձեր ձեռքի հետ», —հարցրի նրան։ Տիկին Սաթենիկը քանդեց ձեռքի կապն ու ցույց տվեց ոսկե մատանին, որի վրա ամրացված աղավնու կտուցին նամակ էր, վրան գրված. «Սիրելի Սաթենիկին Անդրանիկից»։

Մատանին պատրաստել էր վիեննացի ոսկերիչը և հաստատ մեծ արժեք ուներ։ Կինը վախենում էր, որ կարող են իրեն կողոպտել ու ձեռքն անընդհատ փաթաթած էր պահում։

Տիկին Սաթենիկն իր մտավորականի կերպարով դաջվեց իմ հիշողության մեջ, նրա կյանքի դժբախտ պատմությունը մտքիցս դուրս չէր գալիս, որոշեցի կրկին հանդիպել. Պատմելու շատ բան կար, բայց չհասցրի։ Պարզվեց` նա հեռացել էր կյանքից։

Անդրանիկը հայ զորահրամանատար է, պետական գործիչ, ֆիդայապետ, Հայոց ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը։ Ռուս հայտնի զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։

Իսկ զորավարն էլ իր հերթին ասել է. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար», «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է», «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»։

© Azg PublishingԶորավար Անդրանիկն իր ջոկատի հետ
Անդրանիկ Օզանյանի անհայտ սերը - Sputnik Արմենիա
Զորավար Անդրանիկն իր ջոկատի հետ

 

 

Լրահոս
0