00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չհարգող պետությունները ոտնահարում են մարդու իրավունքները

© PAN Photo / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ելույթ է ունեցել ՄԱԶԾ 50-ամյակի նախարարական հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի- Sputnik. Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունն առաջնորդում է անդամ պետություններին` ձեռնարկելու արդյունավետ հավաքական քայլեր` խաղաղությանն ուղղված սպառնալիքները կանխարգելելու նպատակով:

«Այդուհանդերձ, նոր բռնություններով ուղեկցվող հակամարտություններ են ի հայտ գալիս՝ պատճառ դառնալով մեծ թվով մարդկային կորուստների։ Դա միջազգային հանրությունից պահանջում է առավել մեծ ջանքեր ներդնել՝ կանխարգելման կարողությունները կատարելագործելու համար»,- նշել է Նալբանդյանը:

Ըստ նախարարի` կասկածից վեր է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված միջազգային հանձնառությունների լիակատար իրականացումը, հատկապես ինչ վերաբերում է պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա, կարող է էականորեն նպաստել կանխարգելման ջանքերին: Պատմությունը սովորեցնում է, որ գոյություն ունի ուղիղ կապ մարդու իրավունքների իրացման կոպտագույն խախտումների և բռնություններով ուղեկցվող հակամարտությունների միջև:

«Սովորաբար, այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, կոպտորեն ոտնահարում են ընդհանրապես մարդու իրավունքները»,- ընդգծել է նախարարը:

Նալբանդյանի խոսքով` 2030թ.-ին միտված օրակարգում միջազգային հանրությունը վերահաստատել է կայուն զարգացման և խաղաղության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջև առկա փոխկապակցվածությունը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն՝ աշխարհով մեկ իր ընդարձակ ներկայացվածությամբ, ՄԱԿ համակարգում դիտարկվում է որպես կանխարգելման և վաղ կանխազգուշացման գործառույթի կարևոր դերակատար: Մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կանխազգուշացումը, ազդարարումը և արձագանքումը ՄԱԶԾ-ի դաշտային առաքելությունների առանցքային գործառույթների շարքում են և ուղղված են անկայունության առաջացման ազդակների հայտնաբերմանը:

«Ակներև է գլոբալ անվտանգության և զարգացման միջև կապը: Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը: Սա է իրականությունը: Բայց գոյություն ունի նաև այլ իրականություն: Մի շարք ձգձգված կամ սառեցված հակամարտություններ կարող են տասնամյակներ տևել։ Մինչդեռ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ձգտումները՝ հասնելու կայուն զարգացման նպատակներին նույնքան օրինական են, որքան այլոց համար»,- ասել է բանախոսը:

Նալբանդյանը համոզված է, որ որոշ տարածքների վերջնական իրավական կարգավիճակի հաստատման ձգձգումը, մասնավորապես, նրանց, որոնք բանակցությունների առարկա են հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում, չպետք է օգտագործվեն որպես պատրվակ՝ ոտնահարելու այդ տարածքներում ապրող ժողովուրդների զարգացման օրինական իրավունքը: Ի վերջո, «Ոչ մեկին չանտեսելու» հանձնառությունը ենթադրում է ոչ թե բացառման պատճառաբանության արդարացում, այլ ներգրավման միջոցների ապահովում:

«Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ գտնի՝ ապահովելու հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների ներգրավումը միջազգային համագործակցությանը՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը: ՄԱԶԾ-ի, ինչպես նաև միջազգային այլ գործակալությունների և կազմակերպությունների գործողությունները չպետք է որևէ կերպ սահմանափակում ունենան հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար»,- կարծում է Նալբանդյանը։

Նա գտնում է, որ կարևոր է հակամարտությունների հետևանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձևավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջև իրական վստահություն կառուցելու միջոցով: Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության և զարգացման համընդհանուր ձգտում:

Նախարարը նշել է, որ հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարևոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձևավորման տեսանկյունից։

 

 

Լրահոս
0